• Latest news

Գիտնականները COVID-19-ով պացիենտների մասնակցությամբ հատուկ ինհալյատոր են ստուգում՝ թոքերի վնասվածքները կանխելու համար

27 նոյեմբերի, 2020  21:35

University of Oxford-ից գիտնականները ստերոիդային միջոցը թեստավորում են ինհալյատորի ձեւով որպես դեղ, որը կորոնավիրուսի դեպքում կանխում է թոքերի ծանր վնասվածքները։

Խոսքը բուդեսոնիդի մասին է, որն ունի հակաբորբոքային, հակաալերգիկ ու իմունադեպրեսիվ ազդեցություն եւ սովորաբար օգտագործվում է այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին են ասթման եւ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը։

Հետազոտողների խոսքով՝ բուդեսոնիդը հայտնի կողմնակի էֆեկտներն չունի՝ կապված կարճաժամկետ օգտագործման հետ, հեշտ է արտադրվում եւ թանկ չէ, ինչն այն դարձնում է դեղամիջոցի համար կատարյալ թեկնածու, որը կարող է կիրառվել կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման մեջ։

Միջոցի արդյունավետության գնահատումը կատարում են բրիտանական Principle ծրագրի շրջանակում՝ Օքսֆորդի համալսարանի մասնագետների ղեկավարությամբ։

Ներկայումս հետազոտողներն ունեն ավելի քան 2 հազար կամավորական, որոնք պատրաստ են մասնակցել հետազոտությանը, եւ ակտիվորեն որոնում են COVID-19-ի ախտանիշներով (տենդ, հազ կամ հոտառության կորուստ) եւ որոշակի հիվանդություններով 50-ն անց կամ 65-ն անց մասնակիցների։ Հաստատված կարգի համաձայն՝ կամավորները պետք է 2 շաբաթ տեւողությամբ ինհալյատորն օգտագործեն օրական 2 անգամ (մեկ դեղաչափը պարունակում է 400 միկրոգրամ բուդեսոնիդ)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։