• Latest news

Ինչո՞ւ գոյություն չունեն 100 տոկոսանոց արդյունավետությամբ պատվաստանյութեր

1 դեկտեմբերի, 2020  20:12

Վերջին շրջանում մենք բազմիցս լսել ենք նոր պատվաստանյութերի փորձարկումների մասին (այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ), որոնք ցույց են տվել, օրինակ, 92-95 տոկոսանոց արդյունավետություն։ Ոչ մի պատվաստանյութ 100 տոկոսանոց պաշտպանություն չի ապահովում, եւ գիտնականները այդպիսի հույսեր նույնիսկ չունեն։ Նրանց խոսքով՝ կորոնավիրուսի դեմ անգամ 90 տոկոսանոց արդյունավետությամբ պատվաստանյութն արդեն կարելի է բացառիկ համարել, եթե հաշվի առնենք, որ գրիպի դեմ ժամանակակից պատվաստումները լավագույն դեպքում պաշտպանություն են ապահովում 50-60 տոկոսի մակարդակում։

«90 տոկոս արդյունավետությունը եզակի է իր ցուցանիշով,- ասում է Բաթի համալսարանում  մանրէային պաթոգենեզի ոլորտի մասնագետ, բժիշկ Էնդրյու Փրեսթոնը։ - Սա նշանակում է, որ պատվաստված 10 մարդկանցից 9-ը COVID-19-ով չի հիվանդանա, եթե շփվի այդ վիրուսի հետ։ Պատվաստանյութը հնարավոր է նաեւ, որ չխանգարի ախտածնին թափանցել օրգանիզմի մեջ, բայց այն թույլ չի տա վիրուսի ախտանիշներին դրսեւորվել»։

Բայց ինչո՞ւ պատվաստանյութը չի ապահովում 100 տոկոսանոց պաշտպանություն։

Պատվաստանյութերը իմունային համակարգում ստեղծում են այս կամ այն հիվանդության հարուցիչի վերաբերյալ «հիշողություն», նույնիսկ եթե այն նախկինում այդ հարուցիչին չի բախվել, հայտնում է The Daily Mail-ը։ Պատվաստանյութերը սովորեցնում են ճանաչել վիրուսը եւ դրան համապատասխան կերպով արձագանքել։

Մարդկային իմունային համակարգը, սակայն, եզակի է եւ յուրաքանչյուրի մոտ յուրահատուկ է գործում։ Իմունիտետում գոյություն ունեն մեծ թվով տարբերակներ, օրինակ՝ տարիքին զուգահեռ՝ այն պակաս արդյունավետ է արձագանքում, ինչը նշանակում է, որ տարեցներին պատվաստելը ավելի բարդ է, քան երիտասարդներին։

Կան նաեւ տարբեր վիճակներ, որ թուլացնում են իմունային համակարգը, ներառյալ ճարպակալումը, որը քրոնիկական բորբոքում է առաջացնում։ Ահա թե ինչու, անհնար է պատվաստանյութից 100 տոկոսանոց պաշտպանություն ստանալ, բայց հայտարարված 90 տոկոսը, միեւնույն է, անհրաժեշտ է վիթխարի ձեռքբերում համարել, եթե հաստատվի, պնդում են մասնագետները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել