• Latest news

Հայաստանում 15 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով, նրանցից ոչ ոքի մոտ կողմնակի էֆեկտ չի հայտնաբերվել. մասնագետ

12 հունվարի, 2021  12:42

Հայաստանում 15 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով, որը Հայաստանին էր նվիրաբերել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն: Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ պատասխանելով NEWS.am Medicine-ի հարցին:

Պատվաստվածների թվում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Գայանե Սահակյանը եւս պատվաստվել է: Վերջինիս խոսքով՝ ոչ ոքի մոտ կողմնակի էֆեկտ չի հայտնաբերվել: Ավելին, նույնիսկ կարմրածություն կամ ցավ չի եղել ներարկման հատվածում:

Գայանե Սահակյանը նշեց, որ այդ պատվաստանյութով պատվաստված մարդկանց համար հակամարմինների մակարդակի անալիզներ Հայաստանում չեն անցկացվել. դրա համար անհրաժեշտ են ոչ թե ընդհանուր հակամարմինների, այլ այսպես կոչված չեզոքացնող հակամարմինների թեստեր: Այսպես թե այնպես, այժմ նման անալիզների անհրաժեշտություն, մասնագետի խոսքով, չկա, քանի որ կան պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների արդյունքներ, որոնք ցույց են տալիս, որ առաջին չափաբաժնի ներարկումից հետո պատվաստանյութի արդյունավետությունը հասնում է 91,4 տոկոսի, իսկ երկրորդից հետո՝ մինչեւ 94 տոկոսի:

Մասնագետը նաեւ նշեց, որ պատվաստանյութը, հավանաբար, ոչ միշտ է կանխում վարակումը, սակայն այն կանխում է ծանր դեպքերն ու կորոնավիրուսից մահը: Եթե պատվաստված մարդը վարակվի կորոնավիրուսով, ապա, հավանաբար, հիվանդությունը թեթեւ կամ առանց ախտանիշների կտանի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է