• Latest news

Դեքսամետազոն. Ո՞ր դեպքերում է այն ցուցված կորոնավիրուսի ժամանակ

19 հունվարի, 2021  19:37

Շատ բժիշկներ այսօր նշանակում են կորտիկոստերոիդ դեքսամետազոն կորոնավիրուսով վարակված գրեթե բոլոր պացիենտներին: Սակայն այդ դեղամիջոցը կոնկրետ ցուցումներ ունի, եւ այն բոլորին նշանակելը սխալ է՝ պնդում է ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանը:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում մասնագետը նշեց, որ դեքսամետազոնը հաճախ նշանակում են ոչ միայն սխալ՝ առանց ցուցումների առկայության, այլ նաեւ բարձր դեղաչափով, որի անհրաժեշտությունը չկա:

Համաձայն բոլոր ցուցումների, մասնագետի խոսքով, դեքսամետազոնի նշանակումը ցուցված է, եթե կորոնավիրուսով վարակված պացիենտի մոտ թթվածնային քաղց է նկատվում, իսկ սատուրացիան 90 տոկոսից ցածր է: Սակայն այդ դեպքերում դեղամիջոցը պետք է նշանակել քիչ դեղաչափով (6 մգ) 7-10 օրվա ընթացքում:

Նշենք, որ շատ հետազոտություններ ցույց են տվել, որ հիդրոկորտիզոնի եւ դեքսամետազոնի կիրառումից դրական արդյունքը արտահայտվում է քիչ դեղաչափի կիրառման դեպքում: Իսկ բարձր դեղաչափի կիառումը հավելյալ առավելություն չի տալիս:   

Հիշեցնենք, որ կորտիկոստերոիդները հորմոնալ դեղամիջոցներ են, որոնք առավել հաճախ օգտագործվում են ալերգիկ եւ աուտոիմունային հիվանդությունները բուժելու համար: Իմունային համակարգի չափից շատ ռեակցիան ճնշելու ունակությունը դրանց օգտակար է դարձնում նաեւ փոխպատվաստումների ժամանակ՝ դրանք օգնում են կանխել փոխպատվաստված օրգանների մերժումը:

COVID-19-ով որոշ պացիենտների մոտ բարդություններ են առաջանում, որոնք հայտնի են որպես «ցիտոկինային փոթորիկ»՝ իմունային համակարգի վտանգավոր եւ պոտենցիալ մահացու ռեակցիա: Կորտիկոստերոիդները ճնշում են իմունային համակարգը, որի շնորհիվ օգնում են խուսափել դրա չափից ավելի ռեակցիայից եւ դրանից բխող խնդիրներից:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորտիկոստերոիդների, այդ թվում՝ դեքսամետազոնի օգտագործումը բարելավում է COVID-19-ի ծանր տեսակով պացիենտների գոյատեւման ցուցանիշները: Այս մասին ապացույցներ է ներկայացրել նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է