• Latest news

Շիզոֆրենիայով հիվանդները երեք անգամ ավելի հաճախ են մահանում COVID-19-ից. հետազոտություն

28 հունվարի, 2021  13:46

Շիզոֆրենիա ունեցող հիվանդները երեք անգամ ավելի հաճախ են մահանում COVID-19-ից, քան` հոգեկան շեղումներ չունեցողները: Այսպիսի եզրակացության են հանգել Նյու Յորքի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:
Ինչպես հաղորդվում է JAMA Psychiatry ամսագրում հրապարակված հոդվածում, հիվանդների այս խմբում բարձր մահացությունը հնարավոր չէ բացատրել սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի եւ ռիսկի այլ գործոնների տարածվածությամբ:

Հետազոտության հեղինակները վերլուծել են հիվանդության 7348 պատմություն տղամարդկանց եւ կանանց շրջանում, ովքեր բուժվել են COVID-19-ից Նյու Յորքի հիվանդանոցներում 2020 թվականի մարտի 3-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում: Նրանց 14 տոկոսի մոտ շիզոֆրենիա, տրամադրության խանգարում կամ անհանգստություն էր ախտորոշվել: Ապա հետազոտողները հաշվարկել են հիվանդների մահացության մակարդակը 45 օրվա ընթացքում վիրուսի ախտորոշման թեստի դրական արդյունքից հետո:

Բոլոր տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ շիզոֆրենիան ռիսկի ամենալուրջ գործոնն է. դրա առկայությունը 2.7 անգամ մեծացնում է մահացության ռիսկը, իսկ 75 տարեկանը լրանալուց հետո մահվան հավանականությունն աճում է 35.7 անգամ: Պարզվել է, որ արական սեռը եւ սրտի հիվանդությունները գործոնների շարքում միայն երկրորդ տեղում են շիզոֆրենիայից հետո:

Նոր հետազոտության արդյունքները ենթադրում են, որ շիզոֆրենիայի բուն կենսաբանության մեջ ինչ-որ բան կարող է մարդկանց ավելի խոցելի դարձնել COVID-19-ի եւ այլ վիրուսային վարակների նկատմամբ: Հնարավոր բացատրություններից մեկն իմունային համակարգի խանգարումն է:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել