• Latest news

Կորոնավիրուսից ապաքինվածներին կարող է հետաձգված մահ սպասել. մասնագետ

10 փետրվարի, 2021  17:10

Մարդիկ, ովքեր ապաքինվել են կորոնավիրուսից, ռիսկի են դիմում մահանալ նրանց մոտ բարդացումներից մի քանի ամիս անց: Նման կարծիք է հայտնել վարկաբան Անաստասիա Պովտորեյկոն (Ռուսաստան):

Նրա խոսքով՝ կորոնավիրուսից հետո պացիենտները կարող են բախվել վտանգավոր ախտանիշի հետ, որի դեպքում մարդու օրգանիզմում կարող են ամենաանկանխատեսել հետեւանքները լինել:

«Կանխատեսել, թե կոնկրետ ում մոտ եւ երբ է դա տեղի ունենում, չի կարելի: Որոշ դեպքերում ապաքինվածների մոտ առաջին 3 ամսում բարձր է լինում սրտանոթային հիվանդությունների ռիսկը»,- ասել է  մասնագետը:

Նրա խոսքով՝ մարդկանց մոտ նման խնդիրների զարգացումը կարող է հանգեցնել կյանքին սպառնացող բարդացումների: Նման դեպքում պացիենտներին կարող է սպասել «հետաձգված մահ»:

Մասնագետը խորհուրդ է տալիս հետեւել ապաքինվածների վիճակին, ուշադրություն դարձնել ցանկացած թուլության, որոնք առաջանում են ապաքինումից հետո, իսկ ինքնազգացողության վատթարացումից հետո դիմել բժշկի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է