• Latest news

Լուրջ վիրահատությունը կարող է արագացնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը. հետազոտություն

10 փետրվարի, 2021  22:23

Լուրջ վիրահատությունը կարող է արագացնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Այս մասին հայտնել են նիդերլանդացի գիտնականները, որոնք հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Alzheimer's Disease ամսագրում:

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են ողնուղեղային հեղուկում ամիլոիդ բետայի մակարդակի եւ վիրաբուժական միջամտության միջեւ կապը: Նրանք կոգնիտիվ թեստեր են անցկացրել 65 տարեկանից բարձր տարիքի առողջ մարդկանց շրջանում մինչեւ օրթոպեդիկ վիրահատությունը: Ամիլոիդ բետայի մակարդակը որոշելու համար ողնուղեղային հեղուկի նմուշները ստացվել են նարկոզով: Թեստերը կրկնվել են 9 ամիս անց:

Հետազոտողները հայտնաբերել են, որ պացիենտների կեսի մոտ կոգնիտիվ ունակությունները վատթարացել են՝ համեմատած մինչեւ վիրահատությունը վիճակի հետ, իսկ նրանց մոտ, որոնց մոտ փոխվել է ամիլոիդ բետայի մակարդակը, նկատվել է պատկեր, որը համեմատել է Ալցհեյմերի հիվանդության սկզբի հետ, որի ժամանակ գերակշռել են  հիշողության հետ կապված խնդիրները:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել