• Latest news

5 հետաքրքիր փաստ քրոմոսոմների մասին

23 փետրվարի, 2021  18:03

Քրոմոսոմները էուկարիոտիկ բջիջների միջուկում նուկլեոպրոտեիդային կառույցներ են: Հենց դրանցում է պահպանվում, իրականացվում եւ փոխանցվում ժառանգական տեղեկության մեծ մասը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քրոմոսոմների մասին մի քանի հետաքրքիր փաստ:

  1. Օրգանիզմում քրոմոսոմների քանակը տարբեր է, եւ ոչ բոլորի մոտ են առկա սեռական քրոմոսոմներ:

Տարբեր օրգանիզմների մոտ տարբեր քանակությամբ քրոմոսոմներ կան: Դրանց թիվը միջինում կազմում է 10-50 քրոմոսոմ: Մարդու դիպլոիդային բջիջները պարունակում են 46 քրոմոսոմ (44 աուտոսոմ, 2 սեռական քրոմոսոմ): Կատուների մոտ, օրինակ, 38 քրոմոսոմ կա, գորիլայի մոտ՝ 48, վագրակատուի մոտ՝ 38, Կամչատկայի խեցգետնի մոտ՝ 208, մոծակների մոտ՝ 6, իսկ E.coli բակտերիայի մոտ՝ ընդամենը 1:

Սակայն ոչ բոլոր օրգանիզմների մոտ կան սեռական քրոմոսոմներ: Օրինակ, իշամեղվի, մեղվի եւ մրջյունի մոտ չկան սեռական քրոմոսոմներ, եւ նրանց սեռը որոշվում է բեղմնավորմամբ: Եթե ձվաբջիջը բեղմնավորվի, ապա կստացվի արու: Անսեռ բեղմնավորման այդ տեսակը համարվում է պարթենոգենեզի ձեւ:

  1. Քրոմոսոմները որոշում են մարդու սեռը

Մարդու սեռը կախված է սեռական քրոմոսոմներից: Մարդու մոտ սպերմատոզոիդները պարունակում են սեռական քրոմոսոմների երկու տեսակներից մեկը՝ X կամ Y, այն դեպքում, երբ կանացի ձվաբջիջները պարունակում են երկու սեռական X քրոմոսոմներ: Բեղմնավորման արդյունքում կարող է ստացվել XX զիգոտ, այդ դեպքում կստացվի աղջիկ, կամ XY, այդ դեպքում կստացվի տղա:

  1. X քրոմոսոմներն ավելի խոշոր են, քան Y քրոմոսոմները

Y քրոմոսոմների չափը կազմում է X քրոմոսոմի մոտ մեկ երրորդ չափը: Եթե X քրոմոսոմը կազմում է բջիջներում ողջ ԴՆԹ-ի մոտ 5 տոկոսը, ապա Y քրոմոսոմը կազմում է մոտ 2 տոկոսը:

  1. Մարդու քրոմոսոմները պարունակում են վիրուսային ԴՆԹ

Ձեր ԴՆԹ-ի մոտ 8 տոկոսը առաջանում է վիրուսներից ,որոնք հայտնի են որպես Բորնի վիրուսներ: Այդ վիրուսները խոցում են մարդու, թռչունների եւ այլ կաթնասունների նեյրոնները: Բորնի վիրուսի բազմացումը տեղի է ունենում վարակված բջիջների կեղեւում:  

Վիրուսային գեները, որոնք կրկնօրինակվում են վարակված բջիջներում, կարող են ինտեգրվել սեռական բջիջների քրոմոսոմներում, եւ երբ դա տեղի է ունենում, վիրուսային ԴՆԹ-ն փոխանցվում է ծնողներից սերունդին: Կա կարծիք, որ Բորնի վիրուսը կարող է մարդկանց մոտ որոշակի հոգեբանական եւ նյարդաբանական հիվանդությունների պատճառ լինել:

  1. Կա քրոմոսոմային մուտացիաների երկու հիմնական տեսակ

Քրոմոսոմային մուտացիաները կարելի է բաժանել երկու հիմնական տեսակի՝ մուտացիաներ, որոնք կառուցվածքային փոփոխություններ են առաջացնում, եւ մուտացիաներ, որոնք քրոմոսոմի թվի փոփոխություններ են առաջացնում: Առաջին դեպքում քրոմոսոմի ճեղքումը եւ կրկնօրինակումը կարող են քրոմոսոմների կառուցվածքային փոփոխությունների մի քանի տեսակներ առաջացնել: Մուտացիաները կարող են նաեւ մարդու մոտ քրոմոսոմի անոմալ քանակության հանգեցնել: Դա տեղի է ունենում մեյոզի ժամանակ եւ հանգեցնում նրան, որ բջիջներն ունեն կամ շատ կամ էլ ոչ բավարար քանակությամբ քրոմոսոմներ: Դաունի համախտանիշը կամ տրիսոմիա 21-ն առաջանում է աուտոսոմ 21 քրոմոսոմի վրա հավելյալ քրոմոսոմների առկայության պատճառով:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել