• Latest news

Մարդու աղիքներում հազարավոր անհայտ վիրուսներ են հայտնաբերել

1 մարտի, 2021  19:30

Գիտնականները նույնականացրել են ավելի քան 140 000 վիրուս, որոնք «ապրում են» մարդու աղիքներում:

Ինչպես հայտնում է Science Alert-ը, գիտնականները կազմել են վիրուսների նոր կատալոգ, որը կոչվում է Gut Phage Database (GPD), ավելի քան 28 000 մետագենոմների անալիզի արդյունքների հիման վրա::

Գիտնականներն ընդհանուր առմամբ նույնականացրել են 142 809 վիրուսներ, որոնք վերաբերում են բակտերիոֆագներին: Դրանց մի մասը վերաբերում է Gubaphage-ին, որը մարդու աղիքներում տարածվածությամբ երկրորդն է crAssphage խմբից հետո: Ավելի վաղ համարվել է, որ Gubaphage-ը վերաբերում է crAssphage-նման վիրուսների ընտանիքին:

Հարկ է նշել , որ հայտնաբերված վիրուսները ախտածին չեն եւ հանդես են գալիս որպես մարդու աղիքների նորմալ էկոհամակարգի մաս:

Գիտնականների խոսքով՝ նույնականացված վիրոսային խմբերից ավելի քան 36 տոկոսը վարակում են բակտերիաների ավելի քան մեկ տեսակ, ինչը հաստատում է դրանց մասնակցությունը տարբեր միկրոօրգանիզմների միջեւ գեների հոսքի ցանցի ստեղծման մեջ:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել