• Latest news

5 փաստ նիկոտինի մասին

4 մարտի, 2021  16:33

Շատերս գիտենք սիգարետի վնասակար հատկությունների ու կախում առաջացնելու մասին, սակայն մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ ծխախոտի ամենավտանգավոր բաղադրիչը նիկոտինն է, ինչն իրականությանը ՉԻ համապատասխանում։ Սիգարետի օգտագործումից մարդկային օրգանիզմին հասցվող հիմնական վնասը բխում է ծխախոտի այրման գործընթացից, որի արդյունքում արտազատվում է ավելի քան 6000 վնասակար նյութ։ Նիկոտինն, իր հերթին, առաջացնում է կախվածություն, սակայն չափավոր չափաքանակի դեպքում այն կարող է նաև ունենալ օգտակար հատկություններ։ Ստորև ձեզ ենք ներկայացնում հինգ փաստ նիկոտինի մասին։

  1. Նիկոտինը բարձրացնում է մտավոր զգոնությունը և կարող է նպաստել ուղեղի լավ աշխատանքին

Նիկոտինը բարձրացնում է մարդու զգոնությունը՝ սրտի աշխատանքն արագացնելով։ Այն խթանում է կարճաժամկետ հիշողության բարելավմանը և ունի նեյրոպրոտեկտիվ հատկություններ․ նիկոտինը կարող է օգնել կանխել ուղեղի դեգեներատիվ հիվանդությունները։ Այս հատկություններն էլ այն հզոր պոտենցիալ  զենք են դարձնում այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսին է Պարկինսոնի հիվանդությունը։ Նիկոտինը նաև բարելավում է հիշողությունն ու ուշադրությունը։ Ինչպես նշում է Մեծ Բրիտանիայի Սասսեքսի Համալսարանի պրոֆեսոր Ջենիֆեր Ռասթեդը՝ «Տարօրինակորեն՝ նիկոտինը ներկայումս ամենավստահելի ճանաչողական ուժեղացուցիչն է, և դրա ազդեցությունն ավելի ուժեղ է, քան այլ տարրի դեպքում»։

  1. Նիկոտինը կարող է բարելավել տրամադրությունն ու նվազեցնել սթրեսը

Նիկոտինի օգտագործումը բարձրացնում է նորէպինեֆրինի, սերոտոնինի ու դոպամինի մակարդակն օրգանիզմում, ինչը այն արդյունավետ դեղամիջոց է դարձնում դեպրեսիայի ու տագնապի զգացողության բուժման համար և կարող է նվազեցնել սթրեսի մակարդակը։ Այն նաև նվազեցնում է զայրույթն ու հանգստացնում մկանները։

Գիտնականները նշում են, որ նիկոտինի այս ազդեցությունը կախված է հենց վերը նշված նեյրոհաղորդիչների մակարդակից։

  1. Նիկոտինը կարող է կանխել Պարկինսոնի հիվանդության առաջացումը

Ծխողների շրջանում ավելի քիչ հավանական է Պարկինսոնի հիվանդության զարգացումը, քանի որ նիկոտինի մոլեկուլները ներթափանցում են ացետիլխոլինի մեջ, որը նյարդահաղորդիչ է։ Քանի որ նիկոտինն ու ացետիլխոլինը համապատասխանում են, նիկոտինը կարող է հնարավորություն ունենալ կարգավորելու ուղեղի մյուս հաղորդիչների աշխատանքը։ Նեյրոհաղորդիչներն օրգանիզմում տեղափոխում են քիմիական նյութերը։ Դրանք հաղորդակցող  կարևորագույն դեր ունեն, և դրանց կորուստը կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են հիշողության կորուստն ու մկանային կարկամությունը։ Նիկոտինը կապ է ստեղծում նյարդային բջիջների մեջ՝ ապահովելով ինֆորմացիայի տեղաշարժը։

  1. Նիկոտինը նվազեցնում է ախորժակն ու նպաստում ավելորդ քաշի կորստին

Նիկոտինն ակտիվացնում է POMC նեյրոնները, որոնք էլ իրենց հերթին ակտիվացնում են մելանոկորտինի ընկալիչները։ Նիկոտինը նվազեցնում է մարմնի քաշը `բարձրացնելով նյութափոխանակության մակարդակը` միաժամանակ պակասեցնելով սնունդ ընդունելու ցանկությունը։ Սա նպաստում է մարսողությանն ու սովի զգացողության նվազեցմանը։ Նիկոտինը սիմպաթոմետիկ ազդակ է, որը ուտելու ցանկությունը նվազեցնող ազդանշաններ է ուղարկում դեպի ուղեղ՝ այդպիսով նաև նպաստելով ավելորդ քաշից ազատվելուն։

  1. Առողջ չափահասների շրջանում նիկոտինը կարող է բարելավել կարճաժամկետ ու երկարաժամկետ հիշողությունը

Վերջերս իրականացված  մի շարք հետազոտություններ վկայում են, որ նիկոտինը բարելավում է զգոնությունը, կոորդինացիան և հիշողությունը։ Այն նաև կարող է օգնել հիշողության թեթև կորուստներ ունեցող մարդկանց՝ վերականցնելու իրենց հիշողությունը։ Այս գործողությունը տեղի է ունենում ացետիլխոլինի նմանակման արդյունքում, որը խթանում է ուղեղի նյարդային ընկալիչները։ Այս ընկալիչների խթանումը վերափոխում է համակարգը, որը պատասխանատու է ուշադրության, սովորելու և հիշողության հմտությունների համար: Սրանով է բացատրվում այն, որ նիկոտինի օգտագործումը դադարեցնելուց հետո մարդկանց համար ավելի է դժվարանում հիշելու գործընթացը։ 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է