• Latest news

Ինչպե՞ս է պանդեմիան ազդել դեռահասների հոգեկան առողջության վրա

15 մարտի, 2021  15:12

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով շատ դեռահասներ ստիպված էին երկար ամիսներ սովորել առցանց, քիչ ժամանակ անցկացնել ընկերների հետ, զրկվել սպորտից, համերգներից եւ այլ միջոցառումներից: Այս ամենը, ըստ գիտնականների, ծայրաստիճան բացասական ազդեցություն ունեցավ դեռահասների հոգեկան առողջության վրա:

Համաձայն Michigan Medicine-ում երեխաների առողջության հարցերով CS Mott մանկական հիվանդանոցի ազգային հարցման տվյալների՝ ծնողների 46%-ն ասում է, որ իրենց դեռահաս երեխաները ցույց են տվել նոր կամ վատթարացող հոգեկան առողջության վիճակի նշաններ, երբ համաճարակը սկսվել է 2020 թվականի մարտին: Դեռահաս աղջիկների ծնողներն ավելի հաճախ են խոսել իրենց երեխայի մոտ դեպրեսիվ ախտանիշների ու անհանգստության մասին:

«Համաճարակի հետ կապված կենսակերպի փոփոխությունները վնաս են հասցրել դեռահասների կյանքին, նրանցից շատերը խաթարում են իրենց առօրյան: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ համաճարակի դարաշրջանի փոփոխությունները կարող են էական ազդեցություն թողել որոշ դեռահասների հոգեկան առողջության վրա»,-ասել է բժշկության դոկտոր, առողջապահության մագիստրոս Գերի Լ. Ֆրիդը:

Ազգային մակարդակով ներկայացուցչական զեկույցը հիմնված է 13-18 տարեկան դեռահասների 977 ծնողների պատասխանների վրա:

Դեռահաս աղջիկների ավելի շատ ծնողներ, քան դեռահաս տղաների ծնողներ, նշում են անհանգստության աճ (36% ընդդեմ 19%-ի) կամ ընկճվածության / տխրության աճ (31% 18%-ի դիմաց):

Ծնողների մոտավորապես նույն թիվը նշում է երեխաների քնի սովորույթների բացասական փոփոխությունների (24% (աղջիկների մոտ) 21%-ի (տղաների մոտ) դիմաց), տնից հեռանալու (14% 13%-ի դիմաց) եւ ագրեսիվ պահվածքի (8% 9%-ի դիմաց) մասին:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել