• Latest news

Ո՞ր մթերքներն են լավացնում տրամադրությունը

23 մարտի, 2021  12:49

Որոշ մթերքներ խթանում են սերոտոնինի արտադրությունը, եւ դրանց օգտագործումը կարող է լավացնել տրամադրությունը, պնդում է Սննդի եւ կենսատեխնոլոգիայի դաշնային հետազոտական ​​կենտրոնի գիտաշխատող, սննդաբան Օլգա Գրիգորյանը:

Այդ մթերքների թվում են՝ շոկոլադ, բանան, պանիր:

«Սակայն լավ ինքնազգացողության եւ տրամադրության համար հարկավոր չէ հույսը դնել որոշակի մթերքի վրա»,-ասել է նա «Իզվեստիա»-ի հետ զրույցում:

Նա նաեւ խորհուրդ է տվել ճիշտ սնվել եւ մարզվել, ինչը եւս լավացնում է տրամադրությունը:

Սննդաբան Դարյա Ռուսակովան, իր հերթին, ավելացրել է, որ նման մթերքները պետք է օգտագործել չափավոր: Այսպիսով, քաղցրավենիքի քանակը չպետք է գերազանցի մեկ օգտագործման համար 20-30 գրամը:

«Ցանկալի է այն օրվա առաջին կեսին ուտել: Եթե ​​մենք խոսում ենք շոկոլադի կամ չորամրգերի մասին, ապա այդ մթերքներում բացի տրամադրության եւ իմունիտետի օգտակար խթանիչներից կան նաեւ պարզ շաքարներ, որոնք մենք փորձում ենք սահմանափակել մեր սննդակարգում»,-նշել է նա:

Բժիշկ, սննդաբան Նատալյա Գերասիմովայի խոսքով՝ տրամադրություն բարձրացնող շատ մթերքներ կարող են պարունակել վնասակար հավելումներ:

«Մասնավորապես, նատրիումի գլուտամատ պարունակող մթերքները կարող են ոչ միայն դրական էմոցիաներ առաջացնել, այլ նաեւ որոշակի էմոցիոնալ կապվածություն ձեւավորել այդ մթերքի նկատմամբ: Օրինակ, նման մթերքի թվում է երշիկը»,-նշել է մասնագետը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է