• Latest news

Գիտնականները կապ են գտել տեստոստերոնի մակարդակի եւ մելանոմայի հավանականության միջեւ

6 ապրիլի, 2021  13:56

Տեստոստերոնի մակարդակի եւ մելանոմայի միջեւ կապ կա, պարզել են International Journal of Cancer ամսագրում հրապարակված նոր հետազոտության հեղինակները: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ապագայում տղամարդկանց մոտ մելանոման հնարավոր կլինի բուժել դեղամիջոցներով, որոնք հակազդում են այս սեռական հորմոնի էֆեկտներին:

Տղամարդկանց շրջանում քաղցկեղի շատ տեսակների զարգացման հավանականությունն ավելի բարձր է, քան կանանց շրջանում, հայտնում է Medportal.ru-ն: Այս տարբերությունն ընդունված է պայմանավորել կենսակերպի գործոններով, ինչպես նաեւ սեռական հորմոնների ազդեցությամբ: Սակայն հորմոնների դերը լավ ուսումնասիրված է միայն տղամարդկանց յուրահատուկ ուռուցքների համար, օրինակ՝ շագանակագեղձի քացկեղի համար:

Նոր հետազոտության հեղինակների խոսքով՝ նախկինում հայտնի էր, որ մելանոմա տարած տղամարդկանց շրջանում մեծանում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը եւ հակառակը: Այս պատճառով նրանք սկսել են մտածել, որ այս երկու չարորակ ուռուցքները կարող են ունենալ ընդհանուր կենսաբանական մեխանիզմներ: Պոտենցիալ կերպով այդպիսի ընդհանուր նախահակվածության գործոն կարող է լինել տեստոստերոնը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդկանց շրջանում մելանոմայի զարգացման հավանականությունը 35 տոկոսով մեծանում է արյան մեջ լիտրին յուրաքանչյուր 50 պիկոմոլում ազատ տեստոստերոնի (սպիտակուցի հետ չկապված) մակարդակի աճին զուգահեռ: Դրանից բացի, տղամարդկանց մոտ ազատ տեստոստերոնի բարձր մակարդակը կապված էր շագանակագեղձի քաղկեղի, իսկ կանանց մոտ դաշտանադադարից հետո կաթնագեղձի քաղցկեղի եւ էնդոմետրիայի հավանականության մեծացման հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել