• Latest news

Կորոնավիրուսի «բրիտանական» շտամը երեխաների համար մեծ վտանգ է ներկայացնում. մասնագետներ

6 ապրիլի, 2021  09:42

Կորոնավիրուսի «բրիտանական» շտամը, որը հայտնի է որպես B.1.1.7, ավելի հեշտ է վարակում երեխաներին եւ նրանց համար կարող է մեծ վտանգ ներկայացնել: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի վարչակազմում COVID-19-ի հարցերով խորհրդատվական խորհրդի անդամ Մայքլ Օսթերհոլմը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մինչեւ ամառ համավարակի դեմ պայքարում կարող է բախվել «լուրջ խնդիրների»:

«Կորոնավիրուսի նախորդ շտամների տարածման ժամանակ մենք չենք տեսել, որ մինչեւ 8-րդ դասարանի երեխաները հաճախ վարակվեին կամ ծանր հիվանդանային: Երեխաները նաեւ այդքան հաճախ չէին վարակում հասարակության մյուս անդամներին»,- ասել է նա՝ նշելով, որ նոր շտամը 50-100 տոկոսով ավելի վարակիչ է եւ շուրջ 55 տոկոս դեպքերում բարդություններ է առաջացնում:

Ավելի վաղ համանման հայտարարությամբ էր հանդես եկել մանկական ինֆեկցիոն հիվանդությունների ոլորտում մասնագետ, Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Այփեր Սոմերը, հայտնում է Medportal.ru-ն: Նրա խոսքով՝ Թուրքիայում նկատվում է երեխաների շրջանում կորոնավիրուսի դեպքերի զգալի աճ, որը կապում են В.1.1.7 շտամի տարածման հետ:

Սոմերը նշել է, որ մուտացված շտամը ախտահարում է 9 տարեկանից փոքր երեխաներին: Ավելին՝ շատ են գրանցվում բազմահամակարգային  բորբոքային համախտանիշի (MIS-C) դեպքեր՝ կորոնավիրուսի հետ կապված ծանր հիվանդություն: Այս վիճակի ախտանիշները շատ նման են Կավասակի հազվագյուտ համախտանիշին, որը առաջացնում է սրտի, թոքերի եւ աչքերի բորբոքումներ: Դրանից բացի, «բրիտանական» շտամը հաճախ երեխաների մոտ լուրջ բարդություններ է առաջացնում, որոնք մինչ այդ գրանցվում էին հիմնականում չափահասների շրջանում: Օրինակ՝ առաջացնում է միոկարդիտ, սրտամկանի բորբոքում:

«Նախկինում մենք հիվանդության դեպքեր ենք տեսել հիմնականում 10, 12, 13 տարեկան երեխաների մոտ, հիմա մեր պացիենտների կեսը 9 տարեկանից փոքր է: Մեզ մոտ կա անգամ 6 ամսական երեխա, որը ծանր հիվանդ է: Տարբեր երկրներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ 0-ից մինչեւ 9 տարիքային խումբը հիմա անհրաժեշտ է դիտարկել որպես բարձր ռիսկի խումբ»,- ասել է Այփեր Սոմերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է