• Latest news

ԱՀԿ. Կորոնավիրուսի հնդկական շտամը կայուն է հակամարմինների հանդեպ

27 ապրիլի, 2021  19:23

SARS-CoV-2 կորոնավիրուսի հնդկական տարբերակի մուտացիաները ցույց են տալիս դրա բարձր վարակիչ լինելն ու հակամարմինների նկատմամբ կայունությունը՝ ինչպես արդեն հիվանդությունից ապաքինվածների, այնպես էլ կորոնավիրուսի դեմ պատվաստվածների մոտ: Այս մասին հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ Հնդկաստանում հայտնաբերել են վիրուսի նոր տեսակներ, այդ թվում` B.1.617: Դա E484Q եւ L452R մուտացիաներով մի տարբերակ է, որն առաջին անգամ հավաքված նմուշներից հայտնաբերվել է Հնդկաստանում՝ 2020 թվականի դեկտեմբերի 1-ին:

Հետազոտության նախնական արդյունքների համաձայն, L452R մուտացիան կարող է ազդել մոնոկլոնալ հակամարմիններով բուժման որոշակի տեսակների արդյունավետության վրա: Իսկ E484Q-ը կարող է չեզոքացնել հակամարմինները: Այսպիսով, COVID-19-ից ապաքինված մարդու մոտ հայտնված հակամարմինները չեն օգնի հնդկական մուտացիաների դեմ պայքարում:

Ավելին, համարվում է, որ նոր շտամը նույնպես շատ վիրուսային է, ինչը նշանակում է, որ այն ավելի մեծ հավանականությամբ է վարակում եւ հիվանդություն առաջացնում։

ԱՀԿ մասնագետները դեռ չեն պարզել, թե ինչն է ազդել Հնդկաստանում վիրուսի մուտացիայի վրա: Գործոններից մեկը կարող է լինել զանգվածային միջոցառումները, որոնք ավելացրել են դրա տարածումը, ինչպես նաեւ՝ երկրում հակաքովիդային միջոցառումների մեղմացումը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել