• Latest news

ԱՀԿ. Արտաժամյա աշխատանքն ամեն տարի սպանում է հարյուր հազարավոր մարդկանց

18 մայիսի, 2021  13:24

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2016թ. աշխատանքային բարձր բեռնվածությունը մոտ 745 000 մահվան պատճառ է դարձել ամբողջ աշխարհում։ Այդ ժամանակվանից մահերի թիվն արտաժամյա աշխատանքի պատճառով շարունակում է աճել, իսկ համավարակը, մասնագետների կարծիքով, կարող էր ընդամենը վատթարացնել այս խնդիրը։

ԱՀԿ մասնագետներն առաջին անգամ արտաժամյա աշխատանքի պատճառով կյանքի եւ առողջության կորստի գլոբալ վերլուծություն են իրականացրել։ Նրանք երկու համակարգված ուսումնասիրություն են անցկացրել, որոնցում ներառվել են սրտի իշեմիկ հիվանդության 37 հետազոտություններ՝ 768 000 մասնակցի ներգրավմամբ, եւ 22 հետազոտություն՝ ավելի քան 339 000 մարդու տվյալներով։ Վերլուծության մեջ ներառվել են նաեւ 154 երկրներում անցկացված ավելի քան 2300 հարցումների տվյալները։

Ինչպես պատմում է Medportal.ru-ն, հետազոտությունները ցույց են տվել, որ 2016թ. 398 000 մարդ մահացել է սրտի կաթվածից եւ 347 000 մարդ՝ սիրտ-անոթային հիվանդություններից, եւ այդ վիճակները պայմանավորված են եղել շաբաթը ոչ պակաս, քան 55 ժամ աշխատանքի տեւողությամբ։ 2000-2016թթ. շրջանում մահերի թիվը երկարատեւ աշխատանքի պատճառով  սրտային հիվանդություններից ավելացել է 42 տոկոսով, սրտի կաթվածից՝ 19 տոկոսով։

Մասնագետների խոսքով՝ երկարատեւ աշխատանքի պատճառով առաջ եկած մահերի 72 տոկոսը բաժին է ընկնում արական սետի պացիենտներին։

Հետազոտության հեղինակները եկել են եզրահանգման, որ շաբաթը 55 ժամ եւ ավելի տեւող աշխատանքը կապված է 35 տոկոսով սրտի կաթվածի վտանգի եւ 17 տոկոս՝ սրտի իշեմիկ հիվանդության հավանականության հետ՝ 35-40-ժամյա աշխատանքի համեմատ։ Բացի այդ, մարդկանց թիվը, ովքեր համաձայնում են արտաժամյա աշխատանքի, ավելանում է եւ ներկայում կազմում աշխարհի բնակչության ընդհանուր թվաքանակի 9 տոկոսը։ Գիտնականների կարծիքով՝ COVID-19 համավարակը կարող էր ավելացնել այդ ցուցանիշներն այն պատճառով, որ շատ մարդիկ անցել են հեռահար աշխատանքի, որը հաճախ ջնջում է տան եւ աշխատանքային պարտավորությունների միջեւ սահմանները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է