• Latest news

Նոր պատվաստանյութը կարող է արդյունավետ լինել ալերգիկ ասթմայի դեմ

19 մայիսի, 2021  11:29

Ֆրանսիայի Առողջապահության եւ բժշկական հետազոտությունների Ազգային ինստիտուտի, Պաստերի ինստիտուտի եւ NEOVACS ընկերության գիտնականները ստեղծել են պատվաստանյութ, որը կարող է երկարատեւ պաշտպանություն ապահովել ալերգիկ ասթմայից՝ նվազեցնելով դրա ախտանշանների ծանրությունն ու զգալիորեն բարելավելով պացիենտների կյանքի որակը։

Ինչպես պատմում է Medical Express-ը, ալերգիկ ասթման բնորոշվում է բրոնխների բորբոքմամբ եւ ալերգեններ շնչելու հետ կապված անհարմարությամբ։ Ալերգենների ներգործությունը հանգեցնում է շնչուղիներում հակամարմինների (IgE) եւ 2 տեսակի ցիտոկինների (IL-4 եւ IL-13) ստեղծմանը, ինչն առաջ է բերում ռեակցիաների շարան, որոնք հանգեցնում են շնչուղիների հիպերզգայունության, լորձի եւ էոզինոֆիլիայի (երբ շնչուղիներում պարունակվում են չափից ավելի շատ լեյկոցիտների տիպի էոզինոֆիլներ) գերառաջացման։

Ասթմայի բուժման ժամանակ սովորաբար կիրառվում են ինհալյացիոն կորտիկոստերոիդներ։ Սակայն ասթմայի ծանր ձեւի դեպքում այդ բուժումն անբավարար է, եւ անհրաժեշտ է լինում օգտագործել թերապեւտիկ մոնոկլոնալ հակամարմիններ՝ ուղղված IgE-ին կամ IL-4 եւ IL-13 ուղիներին։ Բայց դրանք թանկ են եւ պահանջում են երկարատեւ ու անգամ ցմահ ներարկումային բուժում։

Խնդիրը լուծելու համար գիտնականները ստեղծել են կոնյուգիրացված պատվաստանյութ՝ կինոիդ, IL-4 եւ IL-13 ռեկոմբինատ ցիտոկինները CRM197 սպիտակուցակրի (դիֆթերիայի տոքսինի ոչ պաթոգեն մուտացված ձեւ, որն օգտագործվում է կոնյուգիրացված շատ պատվաստանյութերում) հետ կապելու միջոցով։

Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տալիս. պատվաստանյութը առաջ է բերում հակամարմինների կայուն մշակում՝ ուղղված IL-4-ի եւ IL-13-ի դեմ։ Կոնյուգիրացված պատվաստանյութի առաջին ներարկումից վեց շաբաթ հետո մկների 90 տոկոսի մոտ նկատվել են հակամարմինների բարձր մակարդակներ։ Մեկ տարի հետո դրանց 60 տոկոսի մոտ դեռեւս պահպանվել են հակամարմիններ, որոնք կարող էին չեզոքացնել IL-4-ի եւ IL-13-ի ակտիվությունը։

Հետազոտողները նաեւ ուսումնասիրել են պատվաստանյութի ազդեցությունը ասթմայի ախտանշանների վրա։ Պատվաստանյութը կարողացել է զգալիորեն նվազեցնել IgE մակարդակը, էոզինոֆիլիայի ցուցանիշները, նվազեցնել լորձի առաջացումը եւ շնչուղիների գերզգայականությունը (որպես ալերգեններ հանդես են եկել փոշոտ տզերը)։ Կենդանիների մոտ կողմնակի ազդեցություններ չեն նկատվել։

Գիտնականների կարծիքով՝ դրանց ստեղծումը կարող է թե՛ կանխարգելիչ, թե՛ թերապեւտիկ միջոց լինել ասթմա ունեցող պացիենտների համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել