• Latest news

5 տարածված միֆ պեդիկուլյոզի մասին

23 մայիսի, 2021  16:40

Պեդիկլուլյոզը` գլխի ոջիլները, շատ տարածված հիվանդություն է, որի մասին հայտնի է արդեն շատ ու շատ դարեր: Չնայած դրան` այս հիվանդության մասին դեռ շատ միֆեր կան, եւ մարդիկ շարունակում են հավատալ դրանց:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի տարածված միֆ պեդիկուլյոզի մասին:

Միֆ 1. Պեդիկուլյոզ կարող են ունենալ միայն վատ հիգիենայով մարդիկ

Շատերը կարծում են, որ ոջիլները հայտնվում են միայն ոչ բավարար հիգիենա ունեցող մարդկանց մոտ, բայց իրականում նրանք, ովքեր պարբերաբար լվանում են իրենց մազերը, նույնպես կարող են բախվել այս խնդրին: Բանն այն է, որ ոջիլները կարող են երկար գոյատեւել ջրի մեջ, որի ջերմաստիճանը 60 աստիճանից ցածր է: Իսկ մաքուր մազերը եւ մաքուր մաշկը չեն վանում դրանց:

Միֆ 2. Գլխի ոջիլները հեշտությամբ անցնում են մի մարդուց մյուսին

Ոջիլները, ի տարբերություն լվերի, չեն թռnում կամ ցատկում. dրանք կարող են սողալ միայն տաս սանտիմետր, ուստի փոխանցվում են այն ժամանակ, երբ մարդկանց գլուխները մոտենում են, ինչպես նաեւ` անձնական իրերի միջոցով: Այսինքն, եթե մարդիկ հեռավորություն պահպանեն եւ չկիսվեն իրերով, վարակում չի լինի:

Միֆ 3. «Ոջիլները կարող են փոխանցվել ընտանի կենդանիներից»

Իրականում ոջիլների հազարավոր տեսակներից միայն երեքն է ապրում մարդկանց վրա (գլխայինը, հագուստինը, ցայլքայինը): Տզերի այս տեսակները կենդանիների վրա չկան: Պեդիկլուլյոզով վարակումը տեղի է ունենում մարդուց մարդ, իսկ կենդանիներից վարակվել հնարավոր չէ:

Միֆ 4. Ոջիլները հիվանդություններ են փոխանցում

Ոջիլներն իսկապես կարող են հիվանդություններ փոխանցել, ինչպիսիք են տիֆի հարուցիչները: Սակայն այժմ զարգացած եւ նույնիսկ զարգացող երկրներում այս հիվանդությունը գրեթե չի հանդիպում, ուստի վարակման ռիսկը շատ ցածր է: Ոջիլներն այլ վարակներ չեն փոխանցում:

Միֆ 5. Նավթն ու քացախը լավ միջոց են ոջիլների դեմ

Դժվար է ասել` նավթն իսկապես կարող է ազատել ոջիլներից, թե ոչ, քանի որ ոչ ոք այս նյութի կիրառման կլինիկական հետազոտություններ չի անցկացրել: Նույնիսկ եթե այն իսկապես արդյունավետ է, պետք է հիշել, որ այն թունավոր է, գրգռում է գլխամաշկը եւ դյուրավառ է: Ինչ վերաբերում է քացախին, ապա կարծիք կա, որ այն կարող է թուլացնել անիծների կպչունությունը մազերին: Սակայն 2004-ին հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ դա արդյունավետ պրակտիկա չէ: Պարզվել է, որ այն նույնիսկ պակաս արդյունավետ է, քան վազելինը, որը ոչնչացնում էր ոջիլների ձվերի միայն 6 տոկոսը: Մայոնեզը եւ բուսական յուղը նույնպես չափազանց թույլ բուժիչ ազդեցություն ունեն:
Ուստի գլխի ոջիլների բուժման համար տնայինի փոխարեն դեղատնային միջոցներ օգտագործել:




Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ