• Latest news

Հայաստանում կորոնավիրուսի դեմ 33 109 պատվաստում է կատարվել

28 մայիսի, 2021  15:38

Մայիսի 27-ի դրությամբ Հայաստանում արդեն կատարվել է կորոնավիրուսի դեմ 33 109 պատվաստում: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին տեղեկացրեցին առողջապահության նախարարությունից, ամենաշատը պատվաստվել են AstraZeneca-ով:

Հիշեցնենք, որ Հայաստանում ներկա պահին կորոնավիրուսի դեմ պատվաստումը կատարվում է կամավորական հիմքով, ընդ որում՝ պատվաստվել կարելի է ոչ միայն պոլիկլինիկաներում, այլեւ Երեւանի մի շարք կետերում։

Ներկա պահին Հայաստանի բնակիչների համար հասանելի են երեք՝ Sputnik V (ռուսական), AstraZeneca եւ չինական ԿորոնաՎակ պատվաստանյութերը։ Պատվաստումներն անվճար են եւ նախատեսված են 18-ից բարձր անձանց համար՝ ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ օտարազգիների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել