• Latest news

Մարմնի ո՞ր ջերմաստիճանը կարելի է նորմալ համարել

12 հունիսի, 2021  13:16

Մարմնի ո՞ր ջերմաստիճանը կարելի է նորմալ համարել: Ոմանք կարծում են, որ դա 36,6 աստիճանն է, սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, ինչպես պնդում է օտորինոլարինգոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Աննա Կոլեսնիկովան:

Նրա խոսքով` ջերմաստիճանի նորմայի սահմանները վաղուց ընդլայնվել են:

«Նորմալ վիճակում մարդու մարմնի ջերմաստիճանի նորման 35,5 աստիճանից մինչեւ 37,5 աստիճան Ցելսիուսի միջակայքում է», - ասել է Կոլեսնիկովան «Հինգերորդ ալիքի» հետ հարցազրույցում:

Մարմնի ջերմաստիճանը, ըստ բժշկի, կարող է բարձրանալ ուտելուց հետո, ֆիզիկական եւ էմոցիոնալ սթրեսի հետեւանքով, ինչպես նաեւ ամռանը՝ օրվա երկրորդ կեսին:

«Պետք է հասկանալ, որ օրվա ընթացքում ջերմաստիճանը կարող է փոխվել մինչեւ 0,6 աստիճանով: Ամենաբարձրը դիտվում է ժամը 16:00-ին եւ 18:00-ին», - ասել է մասնագետը:

Ջերմաստիճանը չափելու համար, ըստ մասնագետի, հարմար են թեւատակը, բերանը, ճակատը, արտաքին լսողական անցուղին, ինչպես նաեւ հետանցքային մեթոդով չափումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է