• Latest news

Կոսմետիկ միջոցների մեջ քաղցկեղ առաջացնող նյութեր են հայտնաբերվել

15 հունիսի, 2021  21:23

Ուսումնասիրված կոսմետիկ միջոցներից կեսից ավելիի մեջ գիտնականները հայտնաբերել են պեր եւ պոլիֆտորային ալկիլային նյութեր (PFAS), որոնց մակարդակը նորմայից զգալիորեն բարձր է: Այս նյութերից շատերն առաջացնում են տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ քաղցկեղ, ինչպես հաղորդվում է Environmental Science & Technology Letters ամսագրում:

Ըստ Gazeta.ru-ի՝ Նոտր Դամի, Ինդիանայի եւ Տորոնտոյի համալսարանների գիտնականները,  Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի գործընկերների հետ համատեղ փորձարկել են ԱՄՆ-ում եւ Կանադայում գնված կոսմետիկայի 231 նմուշ (այդ թվում՝ տոնային քսուքներ, անջրանցիկ տուշեր եւ հեղուկ շրթներկեր): Ֆտորի բարձր պարունակությունը, ինչը PFAS-ի հավանական առկայության նշան է, հայտնաբերվել է առաջիններում՝ 63 տոկոս, երկրորդներում՝ 47 տոկոս եւ երրորդներում՝ 55 տոկոս:  

Ֆտոր պարունակող 29 ապրանք հետագա փորձարկումների է ենթարկվել: Դրանցում հայտնաբերել են 4-ից 13 PFAS, ընդ որում, միայն մեկի պիտակի վրա է նշված այդ նյութերի առկայության մասին:  

Նախկինում PFAS հայտնաբերվել էր չայրվող սպասքի եւ արագ սննդի փաթեթավորման մեջ: Մի շարք ուսումնասիրություններ այդ նյութերից մի քանիսը կապել են երիկամների եւ ամորձիների քաղցկեղի, հիպերտոնիայի եւ վահանագեղձի հիվանդությունների առաջացման ռիսկերի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել