• Latest news

«Հակաքովիդային» պլազման կրկնապատկում է արյան քաղցկեղով հիվանդների կենսունակությունը. հետազոտություն

21 հունիսի, 2021  22:25

Առողջացած պացիենտների արյան պլազմայի փոխներարկումը COVID-19-ով տառապող ծանր հիվանդներին կարող է առավել խոցելի հիվանդներին ողջ մնալու հնարավորություն տալ: Այս եզրակացության են հանգել Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները:

Ակտիվ քաղցկեղով տառապող մարդիկ՝ ներառյալ հակաքաղցկեղային թերապիա ստացողները, գտնվում են COVID-19-ի հատուկ ռիսկային խմբում`թուլացած դիմադրողականության պատճառով: Ենթադրվում է, որ նման պացիենտների մոտ կորոնավիրուսային վարակից մահացության հավանականությունը 89 տոկոսով ավելանում է` համեմատած այլ պացիենտների հետ: Առավել խոցելի են ուռուցքահեմատոլոգիական հիվանդություններով պացիենտները (լեյկոզ, լիմֆոմա).այս խմբում COVID-19-ից մահացությունների թիվը 48 տոկոս է` այլ տեսակի քաղցկեղ ունեցող մարդկանց 29 տոկոսի համեմատ:

Նոր հետազոտության հեղինակները ենթադրել են, որ «​հակաքովիդային» (վերականգնվող) պլազմայի փոխներարկումը կարող է բարելավել COVID-19-ով վարակված ուռուցքահեմատոլոգիական խնդիրներով հիվանդների կլինիկական ելքերը: Այս ընթացակարգի նպատակը առողջացած անձի արյունից հակամարմինների փոխացումն է հիվանդության սուր փուլում գտնվող հիվանդին: Գիտնականները այս մեթոդը անվանում են «պասիվ հակամարմինների թերապիա», քանի որ հիվանդը ստանում է արտաքին հակամարմիններ եւ ինքնուրույն իմունային պատասխան չի առաջացնում, ինչպես պատվաստումից հետո:

Ուսումնասիրողները հետազոտել են լեյկոզով, լիմֆոմայով եւ բազմակի միելոմայով տառապող 966 հիվանդների տվյալները, որոնք հոսպիտալացվել են անցյալ տարվա մարտից մինչեւ 2021 թվականի հունվար COVID-19-ի ծանր ընթացքի պատճառով: Նրանցից 143-ը ստացել է վերականգնվող պլազմա, մնացած 823-ը՝ միայն ստանդարտ բուժում:

Պլազմայի փոխներարկում ստացած հիվանդների խմբում մահացությունը կազմել է 13,3 տոկոս, մինչդեռ ստանդարտ թերապիա անցնող ուռուցքահեմատոլոգիական խնդիրներ ունեցող հիվանդների մոտ այն հասել է 24,8 տոկոսի: Տարբերությունը հատկապես նկատելի էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժվող հիվանդների շրջանում. պլազմայով բուժում ստացած հիվանդների մահացությունը 15,8 տոկոս էր՝ խմբի մյուս բոլոր հիվանդների 46,9 տոկոսի համեմատ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել