• Latest news

Արյան մեջ լիպիդների բարձրացումը կարող է կապված լինել շիզոֆրենիայի հետ․ հետազոտություն

7 հուլիսի, 2021  21:19

Գիտնականները կապ են հայտնաբերել շիզոֆրենիայի դեղակայուն ձեւի եւ արյան մեջ լիպիդների մակարդակի բարձրացման միջեւ: Այս մասին հաղորդվում է Biomolecula ամսագրում հրապարակված հոդվածում:

Սկոլկովոյի գիտության եւ տեխնոլոգիայի ինստիտուտի եւ Հոգեկան առողջության պահպանման հետազոտական կենտրոնի հետազոտողները վերլուծել են արյան պլազմայում 322 լիպիդային մոլեկուլների մակարդակը, որոնք երկու անգամ (հոսպիտալացման սկզբում եւ վերջում) չափվել են մոտ 37 օր ստացիոնար բուժում ստացած «շիզոֆրենիա» ախտորոշմամբ 92 հիվանդների մոտ:

Պարզվել է, որ 20 տարբեր տրիգլիցերիդների մակարդակն ավելացել է այն պացիենտների մոտ, ովքեր 2 կամ ավելի դեղեր ընդունելու պայմաններում, ըստ PANSS-ի (դրական եւ բացասական համախտանիշի գնահատման սանդղակ), հոգեկան հիվանդության ախտանիշների բարելավման դանդաղում են ունեցել: Ընդհանուր առմամբ, բուժման հանդեպ կայունությունը զարգանում է շիզոֆրենիա ունեցող պացիենտների 34%-ի մոտ:

Գիտնականների խոսքով՝ բուժման արդյունավետության նվազեցման հետ կապված տրիգլիցերիդները համեմատաբար քիչ քանակի ածխածնի ատոմներ են պարունակում ճարպաթթուների մնացորդներում: Դրանց մակարդակը սովորաբար ցածր է արյան պլազմայի տրիգլիցերիդների հիմնական տեսակների մակարդակի համեմատությամբ: Հայտնի է, որ լիպիդները դեր ունեն ուղեղի այնպիսի գործառույթների աջակցության մեջ, ինչպիսիք են թաղանթի հոսունությունն ու ներթափանցելիությունը, ազդանշանների հետադարձ հաղորդումը, նեյրոնների պլաստիկությունը եւ նեյրոհաղորդիչների արտանետման մոդուլացումը:

Լիպիդների մակարդակի փոփոխությունները հաճախ նկատվում են շաքարախտով կամ լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությամբ տառապողների մոտ: Շիզոֆրենիայով պացիենտների մոտ զարգանում են նաեւ նյութափոխանակության խանգարումներ, որոնք ինչ-որ կերպ կապված են հոգեկան առողջության հետ: Սակայն, այս վիճակների միջեւ պատճառահետեւանքային կապը դեռ հստակ չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է