• Latest news

Ռուս գիտնականները առաջարկել են ՄԻԱՎ-ի բուժման նոր մոտեցում

20 հուլիսի, 2021  12:38

Ռուսաստանի առողջապահության նախարարության Ֆտիզիոպուլմոնոլոգիայի եւ վարակիչ հիվանդությունների Ազգային բժշկական հետազոտական կենտրոնի գիտնականներն առաջարկել են ՄԻԱՎ-ի բուժման նոր, բարձրարդյունավետ մոտեցում։

Ինչպես պատմում է ՌԻԱ «Նովոստի»-ն, ներկայում ՄԻԱՎ-ից լիակատար բուժվելն անհնար է, եւ պացիենտները ստիպված են դեղեր խմել ամբողջ կյանքի ընթացքում։ Ընդ որում՝ բարձրանում է անցանկալի կողմնակի էֆեկտների ռիսկը, չէ՞ որ բուժման սխեմաների ճնշող մեծամասնությունը ներառում է տենոֆովիր դեղանյութը, որը թունավոր է երիկամների համար եւ առաջ է բերում ոսկրերի ամրության նվազում։

Ռուս գիտնականների առաջարկած բուժման նոր մեթոդը ենթադրում է անցում բուժման եռակի համակարգից երկակիի։ Առաջին կես տարում թերապիան ներառում է տենոֆովիր, իսկ հետո պացիենտները հանում են այն եւ ընդունում դոլուտեգրավիր եւ էմտրիցիտաբին։ Ինչպես պարզաբանել են կենտրոնում, բուժումն սկսելուց վեց ամիս հետո հիվանդների մոտ ձեւավորվում է սեփական իմունային պատասխան ՄԻԱՎ-ի դեմ, իսկ մնացած բաղադրիչներն ուժեղացնում են մեկը մյուսին։ Ուստի, թերապիայի կրկնակի սխեման բավարար է դառնում վիրուսի լիակատար ճնշման համար եւ, միաժամանակ, չի ունենում ոչ անմիջական, ոչ էլ մնացորդային թունայնություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել