• Latest news

Հաստ աղիի քաղցկեղի գլխավոր նշանները. ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել

23 հուլիսի, 2021  15:41

Վաղ շրջանում հաստ աղիի քաղցկեղը սովորաբար որեւէ կերպ չի դրսեւորվում։ Հաստ աղիի քաղցկեղի առաջին նշանների մասին նշել է Սանկտ Պետերբուրգի թիվ 9 հիվանդանոցի կոլոպրոկտոլոգ Անատոլի Նեդոզիմովանին «Դոկտոր Պիտեր» պորտալում։

Նրա խոսքով՝ այդ ուռուցքն առանձնահատկություն ունի՝ այն սկսում է ոչ առատ արնահոսել մինչեւ առաջին ախտանշանների հայտնվելը։ Մասնագետը դրանց թվին է դասում.

  • տարբեր աստիճանի արտահայտվածությամբ արնահոսություն արտաթորման ժամանակ,
  • լորձ կղանքում,
  • այլածին մարմնի զգացողություն հետանցքում,
  • արտաթորման խանգարում։

Մասնագետի խոսքով՝ շատերին այս նշանները չեն մտահոգում, եւ պացիենտները դա բացատրում են թութքով։

«Անգամ այդ առաջին ախտանշաններն են վկայում վաղուց զարգացող օնկոլոգիական պրոցեսի մասին»,- նշել է մասնագետը։

Հիվանդության վաղ հայտնաբերման համար մասնագետը խորհուրդ է տալիս ամեն տարի արտաթորված արյան իմունաքիմիական թեստ հանձնել։ Եթե այն դրական լինի, պետք է ֆիբրոկոլոնոսկոպիա կատարել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll