• Latest news

Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի ժամանակ վտանգավոր բարդացումների պատճառը

29 հուլիսի, 2021  23:38

Արյան մակարդելիության բարձրացումը եւ բորբոքումը, որը նկատվում է կորոնավիրուսի ծանր դեպքերի ժամանակ, կարող են զարգանալ հակամարմինների պատճառով, որոնք սադրում են թոքերի մեջ թրոմբոցիտների ավելորդ ակտիվություն: Հենց դա կարող է հանգեցնել կորոնավիրուսի ժամանակ վտանգավոր բարդացումների: Այս մասին պարզել են Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականները:

Հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են Blood ամսագրում, մասնագետները առանձնացրել են հակամարմինները կորոնավիրուսի ծանր ընթացքով մարդկանց մոտ: Եթե այդ հակամարմինները ներարկել առողջ դոնորների արյան մեջ, ապա կբարձրանա թրոմբոցիտների ակտիվությունը:

Այդ հետազոտության արդյունքները հաստատում են, որ կորոնավիրուսի բարդացումներն առաջանում են իմունային համակարգի սխալ ռեակցիայի պատճառով: Տվյալ դեպքում հակամարմինները, որոնք արտադրվում են, որպեսզի կանգնենցնե վիրուսը հետագա տարածումից, մեծացնում են թրոմբոցիտների ակտիվությունն ու արյան ավելորդ մակարդելիություն առաջացնում, որի արդյունքնում արյունատար անոթներում խտացում է ձեւավորվում: Դա բացատրում է, թե ինչու են կորոնավիրուսի ծանր ձեւով վարակվածների մոտ հաճախ թրոմբներ առաջանում:  

  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել