• Latest news

3 մանկական հիվանդություններ, որոնցով կարելի է վարակվել լողափում

16 օգոստոսի, 2021  11:55

Ծովում անցկացրած հանգիստը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ երեխաների առողջության վրա, ինչը կարող են փչացնել հիվանդությունները, որոնցով կարելի է վարակվել լողափում:

 

Կոկսակի վարակ

Ամռանը ակտիվանում են էնտերովիրուսային էկզանտեմաները եւ էնանտեմաները՝ բավականին տարածված հիվանդություններ, որոնք զարգանում են Կոկսակի վարակով վարակվելու արդյունքում: Առավել հաճախ դրանք արտահայտվում են երկու ձեւով՝ հիվանդության տեսքով, որը հայտնի է որպես «ձեռք-ոտք-բերան» եւ հերպանգինայի (Կոկսակի -ֆարինգիտ) տեսքով:

Այս վարակի դեպքում երեխայի ջերմությունը սովորաբար բարձրանում է մինչեւ 39 աստիճան, ափերին, ոտնաթաթերին, բերանի խոռոչում կարմիր բծեր են հայտնվում:

Սովորաբար հերպանգինան դրսեւորվում է աֆթաների առաջացմամբ, կոկորդի ցավով եւ դողէրոցքով: Հիվանդությունը ուղեկցվում է գլխացավով եւ ախորժակի կորստով:

 

Օտիտ

Արտաքին օտիտը ամենատարածված հիվանդություններից է, որոնցով կարելի է վարակվել լողափերում: Մանրէները մտնում են լողալուց խոնավացած ականջներ, եւ բորբոքում է սկսվում:

Սովորաբար հիվանդությունը սկսվում է քորով, իսկ չբուժվելու դեպքում վարակի պրոցեսը կխորանա եւ ցավ կառաջանա, կարող են հայտնվել նաև կարմրություն եւ այտուցվածություն, թարախի արտազատում և լսողության վատացում:

 

Անգինա («սուր նշիկաբորբ»)

Անգինան բոլոր տարիքի երեխաների մոտ ամենատարածված հիվանդություններից է, եւ դրանով կարելի է վարակվել տարվա ցանկացած ժամանակ: Երեխայի մոտ ամենից հաճախ անգինա են առաջացնում վարակները (ադենովիրուս, ռինովիրուս եւ այլն), դեպքերի մոտ մեկ երրորդում` մանրէները:

Անկախ նրանից՝ անգինան առաջացել է վարակներից, թե մանրէներից, այն սովորաբար արտահայտվում է հետեւյալ ախտանշաններով.

  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 39-40 աստիճան,
  • դողէրոցք,
  • կոկորդի ցավ,
  • նշագեղձերի, լեզվակի եւ կոկորդի այտուցվածություն,
  • նշագեղձերի վրա փառի գոյացում

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է