• Latest news

Ո՞ր դիետան է բարելավում ճանաչողական ֆունկցիաները

22 սեպտեմբերի, 2021  18:37

MIND դիետան կարող է հատկապես օգտակար լինել տարեցների համար եւ բարելավել նրանց ճանաչողական ֆունկցիաները: Այսպիսի եզրակացության են եկել Ռաշի համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտողները: MIND-ը համատեղում է միջերկրածովյան դիետայի հիմունքները հիպերտոնիայի դեմ դիետայի հետ (DASH):

Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ MIND դիետան կարող է նվազեցնել Ալցհեյմերի վտանգը: Նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of Alzheimer's Disease-ում, գիտնականները պարզել են, որ MIND սննդակարգի հետեւելը հետագայում բարելավել է ճանաչողական ֆունկցիաները։ Հետազոտողները հետեւել են 569 մասնակիցների, ովքեր ամեն տարի ճանաչողական թեստեր են հանձնել։ 2004 թ. -ից սկսած, մասնակիցները լրացրել են սննդի հարցաթերթիկներ ՝ նշելով, թե որքան հաճախ են նրանք ուտում ցանկում առկա սնունդը:

«Մենք պարզեցինք, որ MIND-ի բարձր գնահատականը կապված է հիշողության եւ մտածողության բարելավված ունակությունների հետ՝ անկախ Ալցհեյմերի հիվանդությունից եւ տարիքային ուղեղի այլ ընդհանուր պաթոլոգիաներից: Կարծես թե դիետան պաշտպանիչ հատկություններ ունի եւ կարող է նպաստել տարեցների մոտ ճանաչողական ֆունկցիաների լավացմանը»,-ասել է հետազոտության գլխավոր հեղինակ դոկտոր Կլոդիան Դանան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։