• Latest news

COVID-19 ունեցող մարդկանց երկու խմբի բուժման նոր մոտեցում են առաջարկում

27 սեպտեմբերի, 2021  14:44

Պացիենտների երկու խմբի խորհուրդ են տալիս օգտագործել REGEN-COV «հակամարմինների կոկտեյլ»։ Այս մասին տեղեկացվում է COVID-19-ի դեմ դեղամիջոցների գծով ԱՀԿ թարմացված հայդլայնում (բժշկական երաշխավորություն), որը հրապարակվել է The BMJ ամսագրում։

Առաջին խումբը ծանր COVID-19-ով պացիենտներն են՝ հոսպիտալացման ամենաբարձր ռիսկով։ Երկրորդ խումբը ներառում է ծանր կամ կրիտիկական հիվանդներին, որոնք ի վիճակի չեն հակամարմիններ արտադրել COVID-19-ի դեմ։ Ընդ որում՝ մյուս պացիենտների համար մասնագետների առաջարկած դեղամիջոցով բուժվելու էֆեկտը զգալի չի լինի։

ԱՀԿ փորձագետների խոսքով՝ երկրորդ երաշխավորությունը հիմնված էր RECOVERY կլինիկական հետազոտությունների արդյունքների վա։ Դրա ընթացքում REGEN-COV-ը նվազեցրել է մահերի թիվը եւ ԱՇՍ անհրաժեշտությունը կորոնավիրուսային վարակով սերոնեգատիվ պացիենտների համար։

REGEN-COV-ը Regeneron Pharmaceuticals ընկերության ստեղծած կոմբինացիա է երկու մոնոկլոնալ հակամարմններից՝ կասիվիրիմաբա եւ իմդեվիմաբա։ Նոյեմբերին դեղամիջոցի օգտագործման նման երաշխավորություն, որն ավելի վաղ կիրառվել էր նախագահ Դոնալդ Թրամփի բուժման ժամանակ, տվել էր ԱՄՆ սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ