• Latest news

Ի՞նչ մթերքներ են կարճացնում կյանքի տեւողությունը

27 սեպտեմբերի, 2021  18:37

Որոշ մթերքներ բացասաբար են ազդում առողջության վրա եւ կարող են կարճացնել կյանքի տեւողությունը։ Բժշկական գիտությունների դոկտոր, Մայո կլինիկայի սննդաբան Քեթրին Զերացկին Eat This, Not That պորտալի հետ զրույցում նշել է հինգ մթերք, որոնցից հրաժարվելը կօգնի երկարացնել կյանքը։

Նրա խոսքով՝ սննդի մեջ ուլտրապաստերացված մթերքների, կարմիր մսի եւ կիսապատրաստուկների, տապակած ուտելիքի, շաքարով եւ ալկոհոլի մեծ քանակությամբ հագեցած մթերքների օգտագործումը կարող է կարճացնել մարդու կյանքի տեւողությունը։

Մասնագետի խոսքով՝ խորհուրդ է տրվում հրաժարվել թվարկված մթերքներից հանուն  ինքնազգացողության լավացման եւ սեփական երկարակեցության։

Իսկ ահա նվազագույն մշակման ենթարկված մթերքները, օրինակ՝ պահածոյացված բանջարեղենները եւ սառեցված միսը, մասնագետի խոսքով, սովորաբար պարունակում են օգտակար նյութեր, այդ թվում վիտամիններ, հանքային նյութեր, ֆիտոնուտրիենտներ եւ բջջանյութ։ Իրենց հերթին, վերամշակման բարձր աստիճան ունեցող՝ ուլտրամշակված մթերքները, օրինակ՝ կիսապատրաստուկները, խանութի հացը եւ այլն, պարունակում են հագեցած ճարպեր, շաքարի հավելում եւ գրեթե չեն պարունակում բջջանյութ։ Ավելին, այդ սնունդը  հաճախ պարունակում է ավելի շատ կալորիաներ, քան սննդարար նյութեր, ուստի այն նաեւ նպաստում է ավելորդ քաշ հավաքելուն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել