• Latest news

Ինչու՞ է խորհուրդ տրվում շաբաթական երկու անգամ ձուկ ուտել

23 հոկտեմբերի, 2021  15:42

Ձուկը շատ առողջարար մթերք է, որը մասնագետները խորհուրդ են տալիս ուտել շաբաթական առնվազն երկու անգամ, գրում է Eat This, Not That պարբերականը:

«Ձուկն անկասկած սուպերմթերք է: Այսինքն՝ սովորական սնունդ՝ անսովոր օգուտներով»,-ասում է սննդաբան եւ առողջ սնվելու մասին մի քանի գրքերի հեղինակ Ջեքսոն Բլեթները։

Նրա խոսքով՝ ձուկը հարուստ է օմեգա-3 թթուներով, որոնք չափազանց օգտակար են ուղեղի համար. դրանք օգնում են պայքարել տարիքային փոփոխությունների, օդի աղտոտվածության եւ այլ անբարենպաստ գործոնների դեմ։

«Ամեն անգամ, երբ ես ձուկ եմ ուտում, պատկերացնում եմ, որ ուղեղս մեծանում է եւ ուժեղանում»,-ասել է Բլեթները:

Սննդաբան Ջուլի Ափթոնն էլ ավելացնում   է, որ յուղոտ ձուկ (սաղմոն, սարդինա, իշխան եւ թունաձուկ) ուտելը կարեւոր է սրտի հիվանդությունների կանխարգելման համար։ Մասնագետը խորհուրդ է տալիս շաբաթական երկու անգամ այն ​​ներառել սննդակարգում՝ ինսուլտի ու սրտի կաթվածի ռիսկը նվազեցնելու համար։ Նա նշել է, որ ձուկը նաեւ օգնում է բարելավել քնի որակը եւ տեւողությունը:

Ըստ Ափթոնի՝ եթե ձկան համը մարդուն տհաճ է, ապա օմեգա-3 թթուները (էյկոզապենտաենաթթու/դոկոզահեքսաենաթթու) կարելի է ընդունել հաբերով, սակայն մինչ այդ պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ։

Իր հերթին, սննդաբան Քեթրին Բրուքինգն ընդգծել է, որ սննդակարգում ձկան նեռառումն օգնում է հաղթահարել դեպրեսիան։ Օրինակ, այն վայրերում, որտեղ մարդիկ շատ ձուկ են ուտում, ինչպիսիք են Ճապոնիան, Հոնկոնգը եւ Թայվանը, հոգեկան խանգարումով տառապողները շատ ավելի քիչ են:

Ռեւմատոլոգ Սառա Թեդեշին նշել է, որ ձուկը կարող է օգնել պայքարել արթրիտի ախտանիշների դեմ։ Նրա խոսքով՝ հիվանդները, ովքեր շաբաթական երկու անգամ իրենց սննդակարգում ներառում են ձկան ուտեստներ, ավելի քիչ են բողոքում ցավից եւ բորբոքումից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։