• Latest news

Ո՞ր մթերքն է նվազեցնում դեմենցիայի զարգացման ռիսկը

24 հոկտեմբերի, 2021  18:35

Որոշ սննդամթերքներ կարող են պաշտպանել ուղեղը մի շարք հիվանդություններից, այդ թվում՝ դեմենցիայից՝ բարելավելով արյան շրջանառությունը:

Գիտնականների տվյալներով՝ արյունատար անոթների խցանումը, որոնք միավորվում են ուղեղի հետ, համարվում է դեմենցիայի նշաններից մեկը: Ուղեղի վնասված բջիջներն առաջացնում են սինապտիկ հյուսվածքների կարուստ, ինչը, վերջնարդյունքում, հանգեցնում է հիշողության կորստի:

Հատապտուղները, մասնագետների տվյալներով, պարունակում են բազմաթիվ բնական քիմիական նյութեր, որոնք, ինչպես պարզվել է հետազոտության ընթացքում, նպաստում են ուղեղի առողջության պահպանմանը: Դրանք պարունակում են բազմաթիվ ֆլավոնոիդներ. մոշն, օրինակ, պարունակում է 6 տարատեսակ մոլեկուլներ; հապալասը, ազնվամորին ու բալը նույնպես համարվում են ֆլավոնոիդների լավ աղբյուրներ:

Ֆլավոնոիդները մետաբոլիկ բույսերի խումբ են, որոնք, ինչպես համարվում է, օգտակար են առողջության համար՝ անցնելով բջիջների ու հակաօքսիդանտների ազդանշանային ուղիներով: Չնայած բոլոր մրգերն են պարունակում ֆլավոնոիդներ, սակայն որքան վառ է միրգը, այնքան բարձր է դրանում այդ նյութի պարունակությունը:
«Մրգերի ու բանջարեղենի օգտագործումը առանցքային քարն է ուղեղի համար ցանկացած առողջ սննդակարգի համար, սակայն հատապտուղները, հատկապես, օգտակար են»,-ասել է Հարվարդի հանրային առողջության դպրոցի սննդի ամբիոնի պրոֆեսոր Թերեզա Ֆունգը:

Հատապտուղներն ավելացնում են սննդակարգում ոչ միայն կարեւոր վիտամիններն ու սննդարար նյութերը, այլ նաեւ պարունակում են բջիջները պաշտպանող հակաօքսիդանտների առողջ չափաբաժին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ