• Latest news

Գիտնականները քաղցկեղի բուժման եւ ռեցիդիվների կանխարգելման նոր մեթոդ են մշակել

21 հոկտեմբերի, 2021  23:39

Ամերիկացի գիտնականները քաղցկեղի բուժման եւ դրա կրկնությունը կանխելու նոր մեթոդ են մշակել: Մեթոդը հիմնված է քիմիաթերապիայի եւ իմունոթերապիայի համադրության վրա. հեռացված, վնասված եւ այնուհետեւ ուռուցքի մեջ ներարկված քաղցկեղային բջիջները որպես իմունային համակարգի ակտիվացման ազդակներ են ծառայում: Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Signaling ամսագրում:

«ՌԻԱ Նովոստի»-ն պատմում է, որ իմունոթերապիան քաղցկեղի բուժման հեռանկարային ռազմավարություն է՝ հիվանդի սեփական իմունային համակարգի խթանման միջոցով ուռուցքային բջիջների ոչնչացման համար։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) գիտնականները պարզել են, որ եթե հեռացված ուռուցքի բջիջները բուժվեն քիմիաթերապիայի դեղամիջոցներով, այնուհետեւ դեղամիջոցների հետ միասին վերադարձվեն ուռուցք, ապա այդ բջիջներն այլեւս վտանգ չեն ներկայացնի օրգանիզմի համար, սակայն իմունային համակարգի կողմից որպես աղետի ազդանշան կընկալվեն, ինչը դրդում է T բջիջներին գործել:

Այս մոտեցումը հիմնված է մի երեւույթի վրա, որը հայտնի է որպես իմունոգեն բջիջների մահ, որի դեպքում մահացած կամ մահացող ուռուցքային բջիջներն ազդակներ են ուղարկում, որոնք գրավում են իմունային համակարգի ուշադրությունը:

Մկների վրա կատարված փորձերի ժամանակ գիտնականները սկսել են քաղցկեղի բջիջների բուժումը քիմիաթերապիայի մի քանի դեղամիջոցների տարբեր չափաբաժիններով: Բուժումից 24 ժամ անց գիտնականները դենդրիտային բջիջներ են ավելացրել գավաթների մեջ, իսկ եւս 24 ժամ հետո՝ T բջիջներ: Ի զարմանս գիտնականների՝ դեղերի արդյունավետությունը ցածր էր, իսկ ամենաարդյունավետը՝ դեղամիջոցների ցածր չափաբաժիններն էին, որոնք ամբողջությամբ չէին սպանում բջիջները: Երբ պատճառը պարզվել է, պարզվել է, որ իմունային համակարգը խթանում են ոչ թե մահացած ուռուցքային բջիջները, այլ քիմիաթերապիայից վնասված, բայց կենդանի մնացածները:

Նոր մեթոդն ամբողջությամբ վերացրել է ուռուցքները մկների գրեթե կեսի մոտ: Ավելին, երբ մի քանի ամիս անց հետազոտողները նույն մկների մեջ քաղցկեղի բջիջներ են ներարկել, դրանց T բջիջները ճանաչել են դրանք եւ ոչնչացրել մինչեւ նոր ուռուցքների ձեւավորումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ