• Latest news

Ինչպիսի՞ խնդիրների մասին կարող է վկայել կանանց մարմնի հավելյալ մազակալումը

25 հոկտեմբերի, 2021  22:53

Հիրսուտիզմը կանանց մարմնի հավելյալ մազակալումն է: Ի՞նչ պատճառներով կանանց մարմնի վրա կարող են հավելյալ մազեր աճել եւ ի՞նչ խնդիրների մասին կարող են վկայել այդ մազերը:
Ըստ մասնագետների՝ բոլոր կանանց մոտ 5-10 տոկոսը բախվում է այս խանգարմանը, սակայն պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի առկայության դեպքում մարմնի մազածածկույթի ավելացման հավանականությունը մի քանի անգամ մեծանում է։

Հիրսուտիզմի ամենատարածված պատճառը հորմոնալ խանգարումն է, որը ներառում է նաեւ վերը նշված պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը։ Երբեմն այս խնդիրն առաջանում է որոշակի դեղամիջոցների ընդունման, մակերիկամների ակտիվության բարձրացման եւ ձվարանների հետ կապված խնդիրների պատճառով: Եթե ​​կինը մարմնի վրա շատ մազեր ունի, դա հաճախ վկայում է օրգանիզմում անդրոգենների մակարդակի բարձրացման մասին:

Հիրսուտիզմով կանանց կարող են տարբեր բուժումներ առաջարկվել: Նախեւառաջ նրանց խորհուրդ է տրվում նվազեցնել քաշը, եթե գիրություն կա, ցածր քանակությամբ ճարպային մթերքներով առողջ սննդակարգի անցնել: Ակտիվորեն կիրառվում են նաեւ մազահեռացման կոսմետոլոգիական մեթոդները, որոնց թվում է ոչ միայն տարբեր եղանակներով էպիլյացիան եւ սափրումը, այլ նաեւ՝ լազերի օգտագործումը։ Կան նաեւ տեստոստերոնի մակարդակն իջեցնող դեղամիջոցներ, բայց ինքնուրույն՝ առանց բժշկի նշանակման դրանք ընդունել չի կարելի:

Մասնագետները խորհուրդ են տալիս չանտեսել հիրսուտիզմի խնդիրը. պետք է պարզել այդ վիճակի պատճառը, քանի որ այն կարող է քողարկել ձվարանների եւ մակերիկամների ուռուցքները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել