• Latest news

Ո՞ր ըմպելիքներն են հանգեցնում վաղաժամ ծերացման

5 նոյեմբերի, 2021  09:43

Քաղցր գազավորված ըմպելիքները հանգեցնում են օրգանիզմի վաղաժամ ծերացման, ինչպես վկայում են Սան Ֆրանցիսկոյի կալիֆոռնիական համալսարանի գիտնականները:

Eat This, Not That-ը գրում է, որ փորձագետներն ուսումնասիրել են 20-65 տարեկան ավելի քան 5000 ԱՄՆ քաղաքացիների առողջական տվյալները: Բոլոր պացիենտները սրտանոթային հիվանդություններ են ունեցել:

Հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցր գազավորված ըմպելիքները արագացնում են հյուսվածքների ծերացումը բջջային մակարդակում՝ այն մարդիկ, ովքեր ավելի հաճախ են ներառել այս մթերքը իրենց սննդակարգում, ունեցել են ավելի կարճ տելոմերներ (սրանք ԴՆԹ-ի հատվածներ են լեյկոցիտների քրոմոսոմների ծայրերին, որոնք կապված են քրոնիկ հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի եւ կյանքի տեւողության կարճացման հետ):

Հետազոտողների կարծիքով, օրական 0,5 լիտր քաղցր գազավորված ըմպելիք օգտագործելու դեպքում կյանքի տեւողությունը կարող է կրճատվել 4,6 տարով։

«Քաղցրացված գազավորված ըմպելիքների կանոնավոր օգտագործումը կարող է ազդել հիվանդության զարգացման վրա ոչ միայն օրգանիզմում շաքարի նյութափոխանակության վերահսկման լարվածության, այլեւ հյուսվածքների բջջային ծերացման արագացման պատճառով»,- ընդգծել է հետազոտության հեղինակներից Էլիսա Էպելը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել