• Latest news

Կորոնավիրուսով կրկնակի վարակման հավանականությունը. նոր տվյալներ

26 նոյեմբերի, 2021  15:40

Հիվանդությունից կամ պատվաստումից հետո կորոնավիրուսով նորից վարակվելու հավանականությունը շատ մեծ չէ, բայց դեռ վաղ է ուրախանալու համար։ Այս մասին ասվում է խոշոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine ամսագրում։

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, Կատարից գիտնականները հետաքննել են կորոնավիրուսով վարակման դեպքերը 353 000 մարդկանց շրջանում երկրում երկու ալիքների ընթացքում՝ 2020 թվականի մարտից հունիս եւ 2021 թվականի հունվարից մինչեւ մայիս։ Համաճարակաբանների տվյալներով՝ այսօր Կատարի բնակչության մոտ 40%-ը հակամարմիններ ունի։

Պարզելու համար, թե քանի մարդ է երկու անգամ հիվանդացել, մասնագետները վերլուծել են բոլոր հիվանդների ՊՇՌ-թեստերի արդյունքները եւ հայտնաբերել 1304 կրկնակի վարակման դեպք, վարակների միջեւ միջին ընդմիջումը կազմել է մոտ 9 ամիս: Դեպքերի մեծ մասը եղել է թեթեւ, այդ թվում՝ այն հիվանդների մոտ, ովքեր առաջին անգամ ծանր են տարել հիվանդությունը։ Մահվան դեպքեր չեն եղել։

Գիտնականները նշում են, որ կրկնակի վարակվելու դեպքում հոսպիտալացման կամ մահվան հավանականությունը 90%-ով ավելի քիչ է, քան առաջնային վարակման դեպքում։  

Այնուամենայնիվ, գիտնականները կոչ են արել զգույշ լինել այս արդյունքները մեկնաբանելիս, առաջին հերթին այն պատճառով, որ կրկնակի դեպքերի գնահատումն իրականացվել է նախքան երկրում դելտա տարբերակի լայն տարածումը: Բացի այդ, հետազոտությունն իրականացվել է Կատարի բնակիչների շրջանում, եւ փաստ չէ, որ առողջապահության զարգացման այլ մակարդակ ունեցող բնակչության մոտ նույն պատկերը կլինի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ