• Latest news

Կարո՞ղ է արդյոք օմիկրոնի շտամը նոր համավարակի պատճառ դառնալ

30 նոյեմբերի, 2021  13:46

Կորոնավիրուսային նոր օմիկրոն շտամը դժվար թե գերազանցի դելտային մասշտաբով եւ հետեւանքների ծանրությամբ: Նման կարծիք է հայտնել վարակաբան Էնդրյու Փոլարդը (Մեծ Բրիտանիա), ով մասնակցել է AstraZeneca պատվաստանյութի մշակմանը։

BBC ռադիոկայանին տված մեկնաբանությունում նա նշել է, որ կասկածում է օմիկրոնի շտամի` նոր համավարակ առաջացնելու ունակությանը։ Նրա կարծիքով՝ նոր շտամի պատճառով կորոնավիրուսի համաշխարհային ալիքը, որը նման է դելտայի պատճառով առաջացածին, քիչ հավանական է, քանի որ շատ մարդիկ պատվաստված են։

«Չափազանց քիչ հավանական է, որ պատվաստված բնակչության շրջանում այնպիսի մասշտաբի համավարակ սկսվի, ինչպիսին անցյալ տարի էր»,- ասել է գիտնականը։

Փոլարդը նաեւ կասկածում է, որ օմիկրոնը կփոխարինի այսօր գերիշխող դելտային: Նրա խոսքով` օմիկրոնին բնորոշ մուտացիաները տեղի են ունեցել կորոնավիրուսային սպիտակուցի այն հատվածներում, որոնք արդեն փոփոխությունների են ենթարկվել կորոնավիրուսային շտամներում։ Դելտա շտամի հայտնվելուց հետո, որն այժմ լայնորեն հայտնի է, հայտնաբերվել են ալֆա շտամը, բետա շտամը եւ գամմա շտամը։ Բայց դելտայի այս մրցակիցները, չնայած իրենց ի սկզբանե թվացյալ վտանգին իրենց ունեցած մուտացիաների պատճառով, չեն կարողացել վարակելիություն հրահրել համավարակի մակարդակով:

Միաժամանակ, հավելել է գիտնականը, մի քանի շաբաթից հնարավոր կլինի ավելի վստահ խոսել օմիկրոն-շտամի նոր հնարավորությունների մասին։ Այդ ժամանակ պարզ կդառնա` այսօր գոյություն ունեցող արդյունավետ պատվաստումները կարող են արդյոք պաշտպանություն ապահովել այս շտամով վարակման դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։