• Latest news

Ո՞ր մթերքներն են արգելված սրտի հիվանդությունների ժամանակ

2 դեկտեմբերի, 2021  21:45

Սրտի հիվանդությունների ժամանակ ցանկալի է սննդակարգից բացառել որոշ մթերքներ։ Այս մասին ասել է սննդաբան եւ էնդոկրինոլոգ Աննա Կոնովալովան (Ռուսաստան)։ 

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ սրտի հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում չօգտագործել յուղոտ միս եւ թռչնամիս, յուղոտ կաթնամթերք եւ բարձր վերամշակված մթերքներ։

«ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել հագեցած ճարպեր՝ օրական մինչեւ 10 տոկոս ընդհանուր կալորիականությամբ, տրանսճարպեր՝ մինչեւ 1 տոկոս»,-ասել է մասնագետը։

Բացի այդ, օրական պետք է ուտել ոչ ավել, քան 5 գրամ աղ։ Սննդաբանը կոչ է անում նաեւ նվազեցնել  մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքների օգտագործումը մինչեւ օրական 5-10 տոկոս կալորիականությամբ։ 

«Դրանք ներառում են ոչ միայն շաքարավազ, այլ նաեւ մեղր, մուրաբաներ, օշարակներ, խտացրած հյութեր»,-ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ սրտի հետ կապված խնդիրներ ունեցող պացիենտները պետք է սննդակարգում ներառեն օրական առնվազն 500 գրամ բանջարեղեն եւ մրգեր, ինչպես նաեւ ամբողջահատիկ, ցածր յուղայնությամբ կաթնամթերք, միս եւ թռչնամիս, ընկույզ, սերմեր։ Ձուկ եւ ծովամթերք պետք է օգտագործել շաբաթական առնվազն 2-3 անգամ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել