• Latest news

Որո՞նք են տավարի մսի օգտակար հատկությունները

8 դեկտեմբերի, 2021  21:10

Տավարի միսն անհրաժեշտ է հեմոգլոբինի եւ ֆերիտինի ցածր մակարդակ ունեցող մարդկանց։ Այս մասին ասել է սննդաբան Իրինա Ռիլը (Ռուսաստան):

«Տավարի, հատկապես հորթի միսը երկաթի պարունակությամբ առաջատարն է։ Ուստի այն անհրաժեշտ է ցածր հեմոգլոբինով եւ սակավարյունությամբ մարդկանց համար։ Այն պարունակում է բարձրորակ սպիտակուցներ եւ ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են մեր մաշկի, հոդերի, անոթների, մազերի համար անհրաժեշտ կոլագենի արտադրության համար»,-նշել է մասնագետը։

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն,  տավարի միսը, ըստ մասնագետի, նպաստում է նաեւ տեստոստերոնի արտադրությանը, որն օգնում է պահպանել տղամարդկանց առողջությունն ու երիտասարդությունը։  

«Տավարի միսն օգտակար է նաեւ շաքարախտով տառապող մարդկանց համար։ Տավարի միսը B խմբի վիտամինների աղբյուր է, որոնք անհրաժեշտ են նյարդային համակարգի աշխատանքի եւ իմունիտետի համար: Այն պարունակում է տաուրին եւ ցինկ, որոնք օգնում են ամրապնդել իմունային համակարգը»,-ասել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել