• Latest news

Ո՞ր վիտամինի պակասը կարող է հանգեցնել հիշողության հետ կապված խնդիրների

22 հունվարի, 2022  20:42

Օրգանիզմում վիտամին B12-ի պակասը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ դեպրեսիայի, անեմիայի եւ նույնիսկ հիշողության մասնակի կորստի:

Ինչպես հայտնում է Express-ը, ուղղակի կապ չկա մարդու մոտ դեմենցիայի զարգացման եւ այս վիտամինի պակասի միջեւ, սակայն այս տարրի պակասով  տառապող շատ պացիենտներ բողոքել են ուղեղի աշխատանքի վատթարացումից։ Ռիսկի խմբում կարող են լինել տարեցներ եւ բուսակերներ:

Վկայակոչելով բրիտանացի եւ ամերիկացի փորձագետներին՝ թերթը հայտնում է, որ վիտամին B12-իպակասը, եթե չբուժվի, կարող է լուրջ եւ մշտական ​​վնաս հասցնել հատկապես ուղեղին եւ նյարդային համակարգին։ Այն նաեւ մեծացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկաը։ 

Վիտամին B12-ը պարունակվում է պանրի, ձվի, ձկան, կաթի եւ մսի մեջ: Մասնագետները խորհուրդ են տալիս բուսակերներին ուշադրություն դարձնել բուսական հիմքով կաթի որոշ տեսակների եւ վիտամինով հարուստ այլ մթերքների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է