• Latest news

Ինչպե՞ս կարող է ալկոհոլն ազդել կորոնավիրուսով վարակվելու ռիսկի վրա 

25 հունվարի, 2022  21:25

Ալկոհոլային խմիչքների օգտագործումը կարող է տարբեր կերպ ազդել կորոնավիրուսով վարակվելու ռիսկի վրա. շատ բան կախված է ալկոհոլի քանակից։

Չինացի գիտնականների ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Frontiers in Nutrition ամսագրում, ցույց է տվել, որ քիչ քանակությամբ շամպայն կամ գինի խմելը կարող է նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու ռիսկը, սակայն ընդհանուր առմամբ ալկոհոլային խմիչքները մեծացնում են վարակվելու հավանականությունը։

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 473 000 մարդ, որոնցից 16 500-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Ալկոհոլի օգտագործման եւ կորոնավիրուսով վարակվելու ռիսկի միջեւ կապը գնահատելու համար գիտնականներն օգտագործել են ռեգրեսիվ վերլուծություն։ Նաեւ ցույց է տրվել, թե ինչպես է վարակվելու վտանգը կախված օգտագործված ալկոհոլի քանակից:

Պարզվել է, որ նորմայից 2 անգամ բարձր ալկոհոլ օգտագործողների մոտ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը 1,12 անգամ բարձր է։ Այսպիսով, գարեջուրն ու սիդրը մեծացրել են վարակվելու հավանականությունը՝ անկախ օգտագործման քանակից ու հաճախականությունից։ Իսկ ահա կարմիր գինու, սպիտակ գինու եւ շամպայնի օգտագործումը անսպասելիորեն պաշտպանիչ դեր է խաղացել կորոնավիրուսի դեմ, թեեւ դա ոչ մի ազդեցություն չի ունեցել հիվանդների մահացության վրա։ 

Մասնագետների կարծիքով՝ կորոնավիրուսով վարակվելու ռիսկը կարող է կախված լինել ալկոհոլային խմիչքների օգտագործման հաճախականությունից, քանակից եւ տեսակից։

Այնուամենայնիվ, գիտնականները նշում են, որ համաճարակների ժամանակ չի կարելի խմել գարեջուր, սիդր եւ այլ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ ալկոհոլ խմել։ Բացի այդ, դեղորայք ընդունելիս ալկոհոլային խմիչքներ մի խմեք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է