• Latest news

8 մթերքներ, որոնք օգտակար են տեսողության համար

30 հունվարի, 2022  11:29

Որոշ մթերքներ կարող են օգտակար լինել աչքերի առողջության համար, ասում է սննդաբան Քերոլին Ուիլյամսը:

Yahoo Life-ի փոխանցմամբ՝ աչքերի համար շատ օգտակար է վիտամին A-ն, քանի որ ամրացնում է եղջերաթաղանթը եւ բարելավում տեսողության սրությունը։ Օրգանիզմում այս վիտամինի պակասը կարող է հանգեցնել տեսողական պիգմենտ ռոդոպսինի սինթեզի հետ կապված խնդիրների, ինչի հետեւանքով առաջանում է, այսպես կոչված, հավկուրություն՝ մթնշաղին կամ մթության մեջ առարկաները հստակ տեսնելու անկարողություն:

Սննդաբանն անվանել է 8 մթերքներ, որոնք հարուստ են աչքերի համար օգտակար ռետինոլով (վիտամին A) եւ այլ նյութերով։

Այս վիտամինով առաջին հերթին հարուստ է բաթաթը։ Այն պարունակում է կարոտինոիդներ, որոնք գործում են որպես հակաօքսիդանտներ։

Սպանախը, գանգուր կաղամբը եւ ձուն նույնպես նպաստում են աչքերի առողջության բարելավմանը՝ դրանք հարուստ են լյութեինով եւ զեաքսանտինով, որոնք պաշտպանում են ցանցաթաղանթը։ Այս պիգմենտները գործում են որպես հակաօքսիդանտներ, ինչպես եւ նաեւ կլանում են կապույտ լույսի զգալի քանակությամբ ճառագայթներ՝ թույլ չտալով դրանց ներթափանցել աչքի ներս, որպեսզի լույսից առաջացած ազատ ռադիկալները չվնասեն բջիջները:

Սննդաբանը խորհուրդ է տալիս նաեւ սննդակարգում ներառել ոստրեներ, որոնք ցինկ են պարունակում։

«Ցինկն անհրաժեշտ է օրգանիզմում ավելի քան 300 ֆերմենտների ակտիվացման համար, այն այլ հակաօքսիդանտների հետ միասին, ինչպիսին սելենն է, պահպանում է ցանցաթաղանթի սպիտակուցների կառուցվածքն ու կայունությունը եւ պաշտպանում է նրա բջիջները՝ կանխելով եւ դանդաղեցնելով տեսողության կորուստը»,- ասել է մասնագետը։

Ամբողջ օրգանիզմի, այդ թվում՝ աչքերի բջիջների առողջության համար անհրաժեշտ է նաեւ վիտամին E, որի պակասը փոխհատուցելու եւ օրգանիզմում այդ վիտամինի նորմալ հավասարակշռությունը պահպանելու համար մասնագետը խորհուրդ է տալիս օրական մի բուռ նուշ ուտել։

Չոր աչքի համախտանիշ ունեցող մարդկանց մասնագետը խորհուրդ է տալիս սննդակարգում ավելացնել յուղոտ եւ օմեգա-3-ով հարուստ ձուկ՝ իշխան, սկումբրիա, սարդինա եւ սաղմոն։

Մասնագետը խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել նաեւ պապայա, որը կատարակտի զարգացումը դանդաղեցնող լիկոպեն եւ վիտամին C է պարունակում։

Աչքերի համար օգտակար մթերքների ցանկում ընդգրկված է նաեւ լոբին, սննդաբանը նշել է, որ առողջության համար կարեւոր է բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքները (օրինակ՝ ռաֆինացված հացահատիկները, նախուտեստները եւ շաքարով ըմպելիքները) փոխարինել ցածր գլիկեմիկ ինդեքսով եւ բջջանյութով հարուստ մթերքներով, ինչպիսին են օրինակ լոբազգիները եւ ամբողջահատիկները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել