• Latest news

Ինչո՞ւ են երեխաներն սկսել շատ ավելի հաճախ վարակվել կորոնավիրուսի օմիկրոն շտամով

1 փետրվարի, 2022  17:36

Օմիկրոն շտամը վարակի արդյունքում սկսել է ճնշել ինտերֆերոնի առաջացմանը եւ ավելի լավ է դիմակայում արտաքին էկզոգեն ինտերֆերոնի հակավիրուսային ազդեցությանը։ Սա կարող է բացատրել կորոնավիրուսի օմիկրոն շտամով երեխաների վարակման նման անակնկալ թռիչքը։ Գերմանացի մասնագետների նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են BioRxiv պորտալում։

Գիտնականների խոսքով՝  հենց ինտերֆերոնային պատասխանն է առաջատար դեր խաղում վարակներից երեխաների պաշտպանության գործում։

Իմանուիլ Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի հետազոտող, պրոֆեսոր Անդրեյ Պրոդեուսը «Իզվեստիա»-ի հետ զրույցում նշել է, որ կորոնավիրուսի նոր տարբերակը ավելի վարակիչ է եւ ավելի լավ է կարողանում «կառչել» բջիջների ռեցեպտորներից։ Իսկ երեխաները, մասնագետի խոսքով,   հարմար «վայր» են դառնում օմիկրոնի համար։

Գամալեայի անվան կենտրոնի վիրուսաբան Անատոլի Ալթշթեյնը համաձայնել է, որ նոր շտամով երեխաների վարակման ավելի մեծ վտանգը կապված է բիջների ռեցեպտորներից նրա ավելի լավ «կառչելու» ունակության հետ։

«Ավելի շուտ, օմիկրոն շտամի ավելի մեծ վարակելիությունը երեխաների համար, դելտայի համեմատ, բացատրվում է նրանով, որ նրանք շնչուղիների բջիջների մակերեսին ավելի քիչ ռեցեպտորներ ունեն»,- ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll