• Latest news

Յուրօրինակ կենսաթանաքը կարող է փոխարինել մաշկին

4 ապրիլի, 2022  12:38

Չիկագոյի Իլինոյսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հետաքրքիր կենսաթանաք են ստեղծել, որը կարող է փոխարինել մարդկային հյուսվածքներին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Advanced Materials ամսագրում։

Տեխնոլոգիան կենսաթանաք է, այն ստեղծվել է կենդանի բջիջներից եւ խիտ միկրոգելից, որը բաղադրությամբ նման է փաթիլների։ Այդ տեխնոլոգիայի օգնությամբ մասնագետները կկարողանան ստեղծել բջիջներով հարուստ կենսակոնստրուկցիաներ, որոնք կարող են փոխել ձեւն ու ինքնավերականգնվել։

Ստեղծված կառույցները կարող են նմանակել բջիջների եւ հյուսվածքների կենսագործունեության բնական պրոցեսները։ Ավելին, կենսաթանաքով տպված հատվածները հնարավոր է կցել միմյանց ուլտրամանուշակագույն ճառագայթման օգնությամբ։

Գիտնականները հույս ունեն, որ այս հայտնագործությունը թույլ կտա բժիշկներին ստանալ ավելի ճիշտ տվյալներ հյուսվածքների, օրինակ՝ մաշկի մորֆոգենեզի ոլորտում։ Նրանց կարծիքով՝ արժե այդ տեխնոլոգիան որքան հնարավոր է շուտ ներդնել գոյություն ունեցող կլինիկական պրակտիկայում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել