• Latest news

Ո՞ր թեյն է վնասակար առողջության համար

16 մայիսի, 2022  19:35

Գրեթե բոլոր տեսակի թեյերը միացություններ են ներառում, որոնք բուժիչ հատկություններ են հաղորդում այս ըմպելիքին։ Առավել հայտնի են հակաօքսիդանտները եւ հակաբորբոքային միացությունները: Նույնիսկ մեկ բաժակ թեյը կարող է վերականգնել ուժը եւ կենսունակությունը: Սակայն մարդկանց օրգանիզմը տարբեր կերպ է արձագանքում թեյի նույն տեսակին, գրում է Medicine and Science-ը։

Օրինակ՝ կարկադե թեյի չարաշահումը կարող է ատամի էմալի քայքայման հանգեցնել՝ կարկադեի մեջ թթվային միացությունների մեծ քանակության պատճառով։ Բեռնի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են ատամի հեռացումից հետո ստոմատոլոգիական գրասենյակներից ստացված մարդկանց ատամները:

Ստացված նմուշները փորձարկվել են տարբեր խմիչքների, դեղամիջոցների եւ սննդի միջոցով: Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ կարկադե թեյն ամենաշատ վնասակար ազդեցությունն ունի ատամի էմալի վրա։ Պարզվել է, որ կարկադեն վտանգավոր մթերք է ստամոքսի բարձր թթվայնությամբ, խոլելիտիազի հակում ունեցող, ինչպես նաեւ հորմոնալ բուժում անցնող մարդկանց համար։

Գիտնականները որպես վտանգավոր նշել են նաեւ նաեւ քարխոտի թեյը: Պիրոլիզիդին ալկալոիդների միացությունները, որոնք այս ըմպելիքի մաս են կազմում, հակացուցված են լյարդի խնդիրներ ունեցող մարդկանց: Այս մասին հաղորդվում է Public Health Nutrition պարբերականի էջերին։ Հենց այս միացություններն էլ կարող են լյարդի բջիջների վնասման հանգեցնել, ընդհուպ մինչեւ չարորակ ուռուցքների գոյացման:

Պարբերականն օրգանիզմի համար վնասակար թեյի տեսակների ցանկում նշել է նաեւ պուեր թեյը։ Այն բաղկացած է թեյի սովորական տերեւներից, որոնքհատուկ հնեցման եւ հետֆերմենտավորման գործընթաց են անցնում։ Այս թեյի առանձնահատկությունը տոնինի բարձր պարունակությունն է։ Այս ըմպելիքի չափից շատ օգտագործումը կարող է անհանգստություն առաջացնել մարսողական տրակտում, որն ուղեկցվում է սրտխառնոցով եւ ստամոքսի ցավով։ Պուեր թեյը կարող է նաեւ մեծացնել անքնության ախտանիշները քնի խանգարումներ ունեցող մարդկանց մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել