Քաղցկեղի ամերիկյան միության եւ Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության գնահատականներով՝ 2022-ին ԱՄՆ-ում մոտ 3.4 միլիոն մարդու մոտ մաշկի քաղցկեղ կախտորոշվի, գրու է The Washington Post-ը:
Ճնշող մեծամասնության մոտ (3.3 միլիոն) բազալբջջային կամ տափակ բջջային քաղցկեղ կախտորոշվի, իսկ մնացածների մոտ (99.780 մարդ)՝ մելանոմա՝ մաշկի քաղցկեղի ավելի քիչ տարածված, բայց ավելի վտանգավոր տեսակ: Քաղցկեղի մասնագետները կանխատեսում են, որ այս տարի երկրում մելանոմայից կմահանա 7650 մարդ։
Ընդհանուր առմամբ, ամերիկացիների մոտ 20 տոկոսն իրենց կյանքի ինչ-որ փուլում մաշկի քաղցկեղ է ունենում. Տղամարդիկ՝ ավելի հաճախ, քան կանայք, բայց կանայք՝ ավելի երիտասարդ տարիքում, քան տղամարդիկ: Մաշկի քաղցկեղը կարող է զարգանալ ցանկացածի մոտ՝ անկախ մաշկի գույնից։
Մաշկի քաղցկեղն ԱՄՆ-ում քաղցկեղի ամենատարածված տեսակն է, բայց այն նաեւ ամենականխարգելելին է համարվում: Շատ դեպքերում մաշկի քաղցկեղը զարգանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների չափազանց մեծ ազդեցության պատճառով՝ արեւի կամ արհեստական, օրինակ՝ արեւային լամպի կամ սոլյարիի:
Բուժումը կախված է մաշկի քաղցկեղի տեսակից եւ փուլից, սակայն ընդհանուր մեթոդները վիրահատություն են ներառոըմ՝ քաղցկեղի հյուսվածքը կտրելու կամ սառեցում (հայտնի որպես կրիովիրաբուժություն)՝ հյուսվածքը քայքայման համար:
Մաշկի քաղցկեղի զարգացման կանխարգելումը սկսվում է մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելուց։ Ըստ Ամերիկյան մաշկաբանության ակադեմիայի՝ դա նշանակում է հնարավորինս խուսափել արեւայրուքից փակ տարածքում, կրել պաշտպանիչ հագուստ, արեւային ակնոցներ եւ լայնեզր գլխարկ, ինչպես նաեւ ազդեցության լայն սպեկտրի արեւապաշտպան քսուք քսել մաշկի չծածկված հատվածներին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր