• Latest news

Ի՞նչ անել քրտնախաշի դեպքում

6 սեպտեմբերի, 2014  14:17

Քրտնախաշը հաճախ երեխաների հետ է ասոցացվում, չնայած այն կարող է, նույն հավականությամբ, չափահաս մարդկանց մոտ էլ ի հայտ գալ: Մասնավորապես, երբ խոսքը շոգ եւ խոնավ եղանակի ազդեցությանն է վերաբերում:

Քրտնախաշի առաջացման պատճառն այն է, որ գերքրտնարտադրության արդյունքում, մաշկի ծակոտկիները խցանվում են եւ արտազատվող քրտինքը օրգանի արտաքին շերտի տակ է մնում, ինչի արդյունքում էլ խցանված հատվածի շրջակա հյուսվածքները գրգռվում են եւ կարմրություն ձեռք բերում:

Հետեւապես, գերքրտնարտադրությունից խուսափելու նպատակով, շոգ եղանակին հատկապես ակտիվ երեխաները չպետք է հաստ կամ չշնչող շորեր կրեն:

Փոքրիկ ուռուցքներ

Քրտնախաշի առաջացման պարագայում մաշկի՝ կարմրությամբ աչքի ընկնող հատվածի կենտրոնում կարող են փոքրիկ ուռուցքներ հայտնվել: Երբեմն էլ գրգռված մաշկը կարող է ուժեղ քոր կամ փշոտության զգացում առաջացնել:

Չափահաս մարդկանց մոտ, որպես կանոն, մաշկի ծալվող եւ հագուստի հետ կոշտ շփման մեջ մտնող հատվածներն են քրտնախաշի ենթարկվում: Իսկ ահա երեխաների պարագայում տհաճ ցանը կամ կարմրությունը կարող է պարանոցին, ուսերին եւ կրծքավանդակին ի հայտ գալ: Թեեւ թեւատակերը, արմունկի ծալվող մասերը եւ աճուկը եւս չեն բացառվում:  

Քրտնախաշի առաջացման գործոններից են.

• Շոգ, խոնավ եղանակը

• Ֆիզիկական ակտիվությունը, ծանր ֆիզիկական վարժությունները, ծանր աշխատանքը կամ ցանկացած գործողություն, որ կարող է գերքրտնարտադրության հանգեցնել

• Հագուստի այն միջոցները, որոնք չեն կարող օդի անցանելիություն եւ քրտնքի գոլորշիացում ապահովել

• Քրտնագեղձերի աշխատանքի խթանում ենթադրող դեղամիջոցները

• Անհամարժեք շատ կամ ծանր հագուստի, գիշերային ժամերին էլ՝ մի քանի վերմակների ազդեցությամբ մարմնի ջերմաստիճանի բարձրացումը

• Քսուքների՝ չափազանց հաստ շերտով օգտագործումը

• Թերհաս քրտնազատությունը, որ գլխավորապես նորածինների մոտ է նկատելի

Հակազդեցություն

Եթե երեխայի մոտ քրտնախաշ եք նկատում, հարկավոր է անհապաղ հովացման գործընթաց ձեռնարկել: Մասնավորապես, քրտինքը սրբիչով մաքրելու փոխարեն, փորձեք մաշկի գրգռված հատվածը օդափոխիչի կամ օդորակիչի ազդեցությանը ենթարկել: Զով ջրով լոգանքը եւս կարող է օգտակար լինել: 

Քրտնախաշի հետքերը, որպես կանոն, առանց մաշկին որեւէ տեւական վնաս պատճառելու, մի քանի օր անց անհետանում են:

Բժշկի օգնությանը դիմել հարկավոր է միայն այն պարագայում, եթե ախտանշանները չեն անցնում, ավելի են վատթարանում կամ ինֆեկցիայի հատուկ՝ հետեւյալ դրսեւորումներն են ձեռք բերում.

• Ուժեղ ցավ, այտուցվածություն, կարմրություն կամ բարձր ջերմություն՝ ախտահարված հատվածի շրջանում 

• Թարախային արտադրություն

• Այտուցված լիմֆային հանգույցներ՝ թեւատակին, պարանոցին կամ աճուկի հատվածում

• Մարմնի՝ նորմայից բարձր կամ ցածր ջերմաստիճան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել