• Latest news

Հայաստանում կկանոնակարգվի փոխնակ մոր միջոցով ոչ կենսաբանական ծնողի կողմից վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիներից օգտվելու ընթացակարգը

19 մայիսի, 2022  15:36

ՀՀ կառավարությունը հաստատել է Փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը եւ գործունեության կարգը:

«Փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը եվ գործունեության կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության կողմից, եւ նախագծի նպատակն է ապահովել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» ՀՀ օրենքի  համապատասխան դրույթի կիրառկման ապահովումը:

Վերոհիշյալ օրենքում 2021 թվականին փոփոխություններ էին կատարվել, որոնք սահմանել էին ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող զույգի կամ ամուսնության մեջ չգտնվող կնոջ` վերարտադրողական  օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը, սակայն այն վերապահումով, որ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու անհրաժեշտության դեպքում դրա թույլտվությունը պետք է տա միջգերատեսչական հանձնաժողովը: Նոր որոշումը սահմանում է այդ հանձնաժողովի կազմը եւ գործունեության կարգը:

Սահմանվում է նաեւ հանձնաժողովի կողմից ուսումնասիրման ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ ծառայություններից օգտվելու վերաբերյալ դիմողի հայտը մերժելու հիմքերը: 

«Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել փոխնակ մոր միջոցով ոչ կենսաբանական ծնողների/ծնողի կողմից վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիներից օգտվելու ընթացակարգը, նվազագույնի հասցնել ապագա երեխայի համար սոցիալ-հոգեբանական ռիսկերը», - ասվում է նախագծի հիմնավորումների մեջ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել