• Latest news

Գերմանիայում ցմահ ազատազրկման են դատապարտել հիվանդների մահվան պատճառ դարձած կեղծ բժշկին

26 մայիսի, 2022  13:44

Գերմանիայում դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել մի կնոջ, ով որպես բժիշկ է ներկայացել եւ մի քանի մարդու մահվան պատճառ է դարձել:

Կասելի շրջանային դատարանը հայտնել է, որ 51-ամյա կինը կեղծ լիցենզիա է օգտագործել՝ որպես անեսթեզիոլոգ աշխատելու համար:

Պարզվել է, որ երեք հիվանդ մահացել է նրա բուժման սխալների հետեւանքով, իսկ մյուսներին լուրջ վնաս է հասցվել, հայտնում է գերմանական dpa գործակալությունը։ Կինը դատապարտվել է երեք սպանության եւ 10 սպանության փորձի համար:

Դատախազությունը կնոջը մեղադրել է նրանում, որ վերջինս սխալ դեղաչափեր է նշանակել եւ չի կարողացել բուժել արյան վարակումը հիվանդի մոտ։ Նաեւ պնդում են, որ նա պատասխանատու է բազմաթիվ ժամերով թթվածնային սովի, սրտանոթային համակարգի վնասման եւ հիվանդների օրգանների անբավարարության համար, հայտնում է dpa-ն։

2015-2018 թթ Ֆրիցլարի հիվանդանոցում աշխատելուց հետո կինը տեղափոխվել է Գերմանիայի հյուսիսում գտնվող մի կլինիկա: Տարածաշրջանային բուժմիավորման ներկայացուցիչներն ուշադրություն են դարձրել նրա գրանցումների անհամապատասխանության վրա, եւ ի վերջո նա հանձնվել է ոստիկանությանը՝ աշխատանքի ընդունվելիս խարդախության համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել