• Latest news

Ի՞նչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե երկար ժամանակ պահեք շունչը

28 մայիսի, 2022  09:44

Մարդը միջինում կարող է պահել շունչը 30 վայրկյանից մինչեւ 2 րոպե, եւ երբեմն շունչը երկար պահելու ունակությունը կարող է նույնիսկ կյանքեր փրկել որոշակի իրավիճակներում, օրինակ՝ եթե դուք ընկնեք խորտակվող նավից,գրում է Mail.ru-ն։

Ահա, թե  ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե երկար ժամանակ պահեք շունչը՝

Մինչեւ 30 վայրկյան: Դուք կարող եք հանգստանալ՝ փակելով ձեր աչքերը եւ անջատվելով արտաքին աշխարհից։

30 վայրկյան-2 րոպե: Թոքերում տհաճ ցավի զգացում է ի հայտ գալիս։ Ամենատարածված սխալ պատկերացումն այն է, որ մենք մեզ վատ ենք զգում օդի պակասի պատճառով: Բայց շունչը պահելը դժվար եւ վտանգավոր է ոչ թե այդ պատճառով, այլ այն պատճառով, որ ածխաթթու գազ է  կուտակվում արյան մեջ, քանի որ դուք չեք արտաշնչում:

2-3 րոպե։ Ստամոքսը սկսում է կծկվել, երբ դիաֆրագման փորձում է ստիպել ձեզ շնչել:

3-5 րոպե։ Դուք թեթեւակի գլխապտույտ կզգաք։ 

5-6 րոպե։ Ձեր մարմինը կսկսի ցնցվել, քանի որ ձեր մկանները անվերահսկելի կկծկվեն: Այդ պահին շունչը պահելը կարող է վտանգավոր դառնալ:

6 րոպե կամ ավելի: Դուք կկորցնեք գիտակցությունը։ Ձեր ուղեղը թթվածնի խիստ կարիք կունենա, ուստի շնչառության ավտոմատ մեխանիզմները նորից կմիանան։ Եթե ​​դուք ջրի տակ եք, ապա, ամենայն հավանականությամբ, ջուր կշնչեք ձեր թոքերի մեջ, ինչը վտանգ է ներկայացնում կյանքի համար:

Ինչպես կազդի  շունչը պահելը, կախված է օրգանիզմից եւ շունչը պահելու ժամանակից: Մարմինը պատրաստ է կարճաժամկետ փոխհատուցման՝ բոլոր օրգաններն ու բոլոր գործառույթներն աշխատեցնելու համար, սակայն երկար ժամանակ շունչ պահելը կարող է նվազեցնել թթվածնի հոսքը դեպի ուղեղ՝ առաջացնելով ուշագնացություն, ցնցումներ եւ գլխուղեղի վնասվածք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել